Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը․․․Հուսով եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան

Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը․․․ Հուսով եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան

Աշխարհում՝ հատկապես Եվրոպայում, իրավիճակը սրընթաց վատթարանում է։ Այս մասին Ֆեյսբուքի իր էջում, «Նորից եմ դիմում ՀՀ կառավարությանը» խորագրով գրառման մեջ նշել է պլաստիկ Վիրաբույժ Արտավազդ Սահակյանը։

«Հնարավոր անդառնալի կորուստներից խուսափելու նպատակով անհրաժեշտ է կիրառել խստագույն միջոցառումներ ՝ ներգրավելով ուժային կառույցների հնարավորությունները՝ մարդկանց տեղաշարժը և շփումը բացառելու նպատակով։

Երևանի փողոցներում առայժմ տիրում է աշխուժություն և եռուզեռ։

Հապաղումը կարող է կործանարար լինել!!!

Հուսով եմ, որ մեր քաղաքացիները ըմբռնումով կմոտենան ստեղծված իրավիճակին՝ իրենց կարգապահությամբ օգնելով բժիշկներին, ովքեր հիմա առաջնագծում են։

 

Դրանով իսկ կարող եք ձեր աջակցությունը ցուցաբերել առողջապահության նախարարությանը», գրել է Արտվազդ Սահակյանը։

Facebook Comments
Գնահատականը
( 21 оценка, среднее 4.29 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!