Նորքի երկրորդ զանգվածում վերջին օրերի համեմատությամբ մի անասելի աշխուժություն էր, մարդիկ Զատիկի առևտուր էին անում…

«Խնդրում եմ՝ մի՛ խնդրեք, խնդրում եմ ՝ պահանջե՛ք». Կարինե Հարությունյանը՝ Նիկոլ Փաշինյանին

Լրագրող Կարինե Հարությունյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է.

«Նորքի երկրորդ զանգվածում վերջին օրերի համեմատությամբ մի անասելի աշխուժություն էր, մարդիկ Զատիկի առևտուր էին անում:

Խանութի դրամարկղի մոտի հիշեցումը սոցհեռավորություն պահելու մասին, ոչ մեկին չի հետաքրքրում. անգամ դիմակ չունեն, ոչ էլ ձեռնոց:

Գուցե ոստիկանները հսկողություն սահմանեն, որ, օրինակ, խանութ տասը հոգի մտնի, հետո ամեն դուրս եկողի հետ մեկին ներս թողնեն: Ոստիկան էլ չկա:

Պարոն վարչապետ, ասում եք՝ խնդրում եմ, տանը մնացեք: Խնդրում եմ՝ մի խնդրեք, խնդրում եմ՝ պահանջեք»:

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 4.6 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո