Շոու է, և ցավոք դրանց մասնակից են դարձնում երեխաներին․ Մարդ եղեք, այնպես արեք, որ․Մայիս Սաֆարյան

Մայիս Սաֆարյանը գրում է․

Հենց նոր կարդացի,որ «хотим в Роосию»ակցիայի մասնակիցները սպառնում են,եթե չորեքշաբթի հարցին(՞)լուծում չտրվի,շարժվելու են Բագրատաշեն։Վստահ եմ,մեր սահմանները բաց են ինչպես գնացողների,այնպես էլ եկողների առաջ։

Միգուցե այդ կազմակերպիչները մի խումբ էլ կազմեն դեպի Մարգարայի կամուրջ,կամ էլ Ղազախ։Սթափվեք,վերջապես,հասկացեք իրականությունը,ամեն մի անասունի ունկնդիր մի եղեք, հասկացեք,ձեզ օգտագործում են ՀԱՅՐԵՆԻՔԻ դեմ,մի թշնամացրեք ընտանիքի անդամներին,հիշեք մեր իմաստուն ժողովրդի ասացվածքը՝«Մի փոր հացը մի հոր հացով չեն փոխում»…

Հ.Գ.Հա,այն բարձրախոսով «զինված»ը ասում էր,որ ոչ ոք չի ցանկանում Հայաստան վերադառնալ որովհետև պլեն է ընկնելու(հասկացեք սրան,մարդը վերադառնում է իր ընտանիք, և… գերի է դառնում,բա որտե՞ղ է այն լոգիկան,որ դուք պահանջում եք՝միանանք մեր ընտանիքներին,թե ձերը ընտանիք է,իսկ «խոպանչու» ընտանիքը՝ոչ,ամոթ ունեցեք) .։

Եվ այդ «լրագրողներից»մեկը չհարցրեց,թե որտեղից այն տասնյակ հազարավոր մարդկանց հերթերը (ցուցակագրումը) ,որոնք ցանկանում են վերադառնալ ՀԱՅՐԵՆԻՔ՝իրենց ընտանիքներին միանալու,և որոնց այդ երջանկությանը խանգարել են հենց իրենցից շատ-շատերը,նրանց փոխարեն իրենք են խցկվել այդ ցուցակներում։ Շոու է,և ցավոք դրանց մասնակից են դարձնում երեխաներին։

Մարդ եղեք,այնպես արեք,որ հետագայում պարզ ճակատով վերադառնաք..

Հ.Գ.2 ՀՀ-ն այլևս ազատ երկիր է,համայն հայության հայրենիքը՝ մայրը,հայ ՄԱՅՐԸ ներում է անառակ որդուն,բայց դավաճանին՝ երբեք…

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո