«Ողորմի անցավորներիդ, ախպե՛ր ջան»․ քաղցրաշենցին՝ Փաշինյանին․ (Տեսանյութ)

Քաղցրաշեն համայնքում գյուղացիները վարչապետի հետ հանդիպման ժամանակ, ի թիվ այլ խնդիրների, բարձրացրեցին ոռոգման ջրի հարցը։

Վարչապետը կատակեց՝ «էկել ենք ձեր մոտ, որ դուք չգաք կառավարություն»։

«Ապրես, ողորմի անցավորներիդ, ախպե՛ր ջան,- դիմելով վարչապետին՝ ասաց գյուղացին։- Կարևորը ջրի հարցը լուծվի՝ խողովակով, երկրորդ նասոսով»։

«Բայց անցնում եք ինտենսիվ գյուղատնտեսության, համաձայն ե՞ք»,- ասաց վարչապետը։ «Մեր ջեբը փող չկա»,- արձագանքեց գյուղացին։ «Բա որ չկա, ո՞նց ես ջրի փողը տալու՝ պարտքերի ցուցակո՞վ»,- շարունակեց վարչապետը։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո