Որպես ՀՀ քաղաքացի տխրեցի․ Տեսնես, որդին ի՞նչ է մտածում՝ ամաչում է, թե․․․

Լյովա Եղիազարյանը, անդրադառնալով Ռոբերտ Քոչարյանի տառասխալներով գրությանը, ֆեյսբուքյան իր էջում գրել է

Ձեռ առանք,ծաղրեցինք,զարմացանք…:

Ազնիվ խոսք,որպես վաստակաշատ ուսուցիչ ու Հայաստանի Հանրապետության քաղաքացի տխրեցի:

Տխրեցի,որ Հայաստանը տաս տարի ղեկավարել է մարդ,որը տարրական գրագիտություն չունի:Երկրորդ դասարանի երեխան այդպիսի սխալ չէր անի:

Տխրեցի,որ այդ սխալը Սևանում ծափողջյուններով են դիմավորել «Հաղթանակած» նախաձեռնության խաբված ջահելները,որոնց ղեկավարը մեկ ամիս առաջ աջակցում էր ԲՈՒՀ չընդունված դիմորդներին և ժխտում էր իրենց կապը Քոչարյանի հետ:

Տխրեցի,որ այդ երիտասարդների ծնողները այսքանը իմանալուց հետո,թողնելու են,որ իրենց երեխաները մասնակցեն անգրագետի հովանավորությամբ գործող շարժմանը,որին նա օգտագործում է իր շահերի համար:

Տեսնես,որդին ի՞նչ է մտածում:

Ամաչում է,թե….:

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո