Որքան գրավի դիմաց ազատ արձակվեց Ռոբերտ Քոչարյանը

Ռոբերտ Քոչարյանն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանը՝ նախագահությամբ Արսեն Նիկողոսյանի, որոշում կայացրեց մասնակի բավարարել ՀՀ երկրորդ նախագահի պաշտպանների՝ Ռ․ Քոչարյանի խափանման միջոց կալանքը փոխելու

միջնորդությունները մերժելու մասին Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշման դեմ բողոքը, ինչը նշանակում է, որ Ռ. Քոչարյանն ազատ կարձակվի 2 մլրդ դրամ գրավի դիմաց:

Նշենք, որ առաջին ատյանում Հայաստանի և Արցախի նախկին վարչապետներն անձնական

երաշխավորություն էին ներկայացրել Քոչարյանի ազատ արձակման համար, սակայն դատավոր Աննա Դանիբեկյանը մերժել էր այն, ինչն էլ բողոքարկել էին պաշտպանները։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո