Չե՞ս կարմրում, գեներալի զգեստ հագած վանեցյան, չամաչեցի՞ր դեռատի աղջկա այս ապտակից, երբ, ի տարբերություն քո անամոթ պահվածքի, նա քո հանդեպ հարգանքը դեռ պահած՝ բարևներ հղեց քո ընտանիքին

ԴԵՌԱՏԻ ԱՂՋԿԱ ՀԶՈՐ ԱՊՏԱԿԸ վԱՆԵՑՅԱՆԻՆ

Էս հանցագործ ռոբերտ քոչարյանը դեռ ինչքա՜ն պիտի խառնի այս երկիրը, դեռ ինչքա՜ն պիտի (Նժդեհի ասած) երկրի ներքին տականքներին դոլարներով առնի ու այդ սոված շներին քսի տա Փաշինյանի դեմ: Եթե նա բանտից այդքանը կարողանում է անել, բա էլ ինչե՜ր կանի, եթե հանկարծ (Աստված մի արասցե) ազատ արձակվի: Իմ ընկեր փաստաբան Սեդա ջան, շարունակիր պնդել, որ այդ կերպարին ազատ արձակելը ռիսկային է, հղի է բազում վտանգներով:

Ես համոզված եմ, որ այդ վանեցյան կոչվածն ու ոճրագործ քոչարյանի մնացած մանկլավիկները ուղղորդվում են մեկ կենտրոնից: Առաջ դա Բաղրամյան 26-ն էր, հիմա կալանավայրի ռոբի խուցն է ու նաև առայժմ դեռ բանտում չհայտնված սեռժի և նրա համախոհների մութ հավաքատեղին:

Այդ խուցը, և իր որդիների միջոցով բաժանվող այն դոլարները, որ ժողովրդից թալանվել են տասնամյակներով, շարունակում են նոր ու նոր տականքներ ներգրավել, որոնք հաջողությամբ մոռացել են թե՛ մարտի մեկը, թե՛ կեղծ, շինծու դատավարություններով բանտարկվածներին և թե՛ (ցավալին ա՛յ, սա՛ է) իրենց մեր հրաշալի երկրի արւժանավոր քաղաքացի լինելը:

Հիմա էլ Փաշինյանի ԸՆՏԱՆԻՔԻՆ են կպչում, վերջինիս երեխաներին են փորձում հոգեկան խանգարումների հասցնել:

Ու երբ այդ պինդ երեխաները ո՛չ միայն չե՛ն ընկճվում և արժանի պատասխան են տալիս ռոբի և վերը նշվածների վարձու ցուցիկներին, հիմա էլ բան չունեն ասելու, ստիպված հորինում են, թե երեխաներն ի՞նչ գործ ունեն քաղաքականության մեջ:

Տո… այլասերվածնե՛ր, եթե ԸՆՏԱՆԻՔԻ սրբությունը ոտնահարողների պահվածքը ձեզ համար քաղաքականություն է նշանակում, ինձ համար այն կեղտոտ, ցեխոտ կոշիկներով սրբապատկերներ տրորել է նշանակում:

Այդպես է, որովհետև ես ԸՆՏԱՆԻՔԸ նույնացնում եմ սրբապատկերի հետ – դրանք նու՛յն սրբություններն են:
Առողջ դատող մեկը, այս առումով, մեջբերել էր Նիցշեի բնութագրումը. «…տգեղը հասկացվում է որպես այլասերման նշան ու ախտանիշ»: Այլասերված ու թալանչի ռոբի հետևորդներիդ հասցեագրվող բնութագիր է, ճշգրիտ բնութագիր:

Հիացմունքս եմ հայտնում Փաշինյանի դստերը, ով, տեսնելով իրենց ԸՆՏԱՆԻՔ կեղտոտ կոշիկներով ու կեղտոտ մտքերով մուտք անել փորձող վանեցյան կոչված երկերեսանուն, հավասարակշիռ, սառնասիրտ… ապտակեց նրան՝ «Վերջին երեք չորս ամիսներին սպառնում եք, որ պիտի խոսեք՝ առանց հիշելու տղամարդկային արժանապատվության, սրբություն հանդիսացող ընտանիք հասկացության մասին:

Դե խոսեք… Դուք չեք խոսում, որովհետեւ ասելիք չունեք։ Ձեր ամեն խոսքը խոսվելու է ձեր դեմ»:

Չե՞ս կարմրում, գեներալի զգեստ հագած վանեցյան, չամաչեցի՞ր դեռատի աղջկա այս ապտակից, երբ, ի տարբերություն քո անամոթ պահվածքի, նա քո հանդեպ հարգանքը դեռ պահած՝ բարևներ հղեց քո ընտանիքին:

Նա բարևեց, դու՝ հայհոյեցիր: Էլ ու՞ր մնաց քո տղամարդկային թասիբը:

Գնա և քո այդ ռոբին, հետո՝ սեռժին, հետո՝ սեռժի փեսա միշիկին, հետո էն փախած ու դատավորին քո ծածուկ միջնորդությամբ կալանքից ազատված հանցագործին ու նրա միջոցով ու հովանավորությամբ ստեղծված կայքի մանկլավիկներին, նաև քո գովազդներն ու վարչապետի ընտանիքին վարկաբեկող հրապարակումները համակարգող վահագն բոյաջյանին ասա, որ դու արդեն մերկացված ես ու փալաս ես դարձել:

Դու, վանեցյան, որ դարձել ես այդ կայքի համար գովազդվելու օբյեկտ, որ անամոթաբար սև կարդինալի կերպի մեջ մտած՝ սեւ քարոզչություն ես իրականացնում վարչապետի և նրա ընտանիքի անդամների դեմ, չե՞ս մտածում, թե մի օր էլ պատասխան տալու քո՛ ժամանակն է գալու, և գեներալի զգեստդ քեզ չի՛ փրկելու:
Այո՝ «…ոչինչ տգեղ չէ, բացի ԱՅԼԱՍԵՐՎԱԾ մարդուց»:

Եվ քեզ ու քո համակիրներին, վանեցյան, ասեմ նաև, որ Փաշինյանն իր ընտանիքին չի՛ ներքաշել քաղաքականության մեջ, ինչպես գրում են գողացված դոլարների ուժով վարձակալած կայքերը, Փաշինյանի ընտանիքում ապրում են դաստիարակված և կիրթ երեխաներ, որոնք հարգում և պաշտպանում են իրենց ընտանիքը, պաշտպանում են արժանապատիվ կեցվածքով, կեցվածք, որից զուրկ եք դու, քեզ նմանները և ձեզ իրենց դոլարներով տականքներ դարձրածները:
Առայժմ այսքանը:

Հ.Գ. Փաշինյան ջան, դիմացիր և տոկա – քաղաքական աղբանոց նետվածների ճղճիմ պահվածքն ընդունիր որպես իրենց վիճակին բնորոշ դրսևորում: Քո շրջապատի մարդկանց մեկ անգամ էլ անցկացրու քարմաղի միջով, տես հլա, թե մաղի վրա ովքե՞ր են մնում, դրանց շպրտիր մի կողմ, ինչպես ցորեն մաղող շինականն է նետում՝ որպես ցորենին խառնված ավելորդ քարեր:

Հավատով՝

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Facebook Comments
Գնահատականը
( 23 оценки, среднее 4.04 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո