Ռամիլ Սաֆարովի արարքը չունի արդարացում, չունի մեղմացուցիչ հանգամանք, Գուրգեն Մարգարյանի վրեժը չունի ժամկետ. Ադրբեջանի ազգային հերոս Ռամիլ Սաֆարnվը շան պես պետք է uատկի

Ռազմական վերլուծաբան Աշոտ  Ասատրյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ռամիլ Սաֆարովը պետք է uպանվի նույնիսկ ամենախիստ խաղաղ պայմաններում:

2004թ. փետրվարի 19, Բուդապեշտում, Ադրբեջանի հանրապետության ԶՈւ մի զինվորական՝ Ռամիլ Սաֆարովը, իր կյանքում դեռ ոչ մի բանով աչքի չէր ընկել, սակայն հենց այդ օրը պետք է իրականացներ մի քայլ, որից հետո դասվելու էր ադրբեջանցի հերոս-մարդասպան-ահաբեկիչների շարքին:

2004 թվականի փետրվարի 19-ին Ռամիլ Սաֆարովը կացնի 16 հարվածով uպանեց անկողնում քնած Գուրգեն Մարգարյանին:

Ադրբեջանական հասարակությունը Ռամիլ Սաֆարովին հերոս կնքեց: Ադրբեջանական իշխանությունը մարդասպանին իր արարքի համար նվիրեց բնակարան, մեքենա, հսկայական գումարներ և իհարկե զինվորական կոչումներ:

Կացնի 16 հարվածը այդ գինը ունեին ադրբեջանցիների համար: Քնած մարդուն uպանելը Իլհամ Ալիևի համար հերոսություն է: Զարմանալու ոչ մի բան չկա, նույն այդ Իլհամ Ալիևը թանկարժեք նվերներով պարգևատրել է նաև զոհված հայ զինվորին գլխատած ադրբեջանցի սպային:

Գուրգեն Մարգարյանի դեպքը իրականում առավել քան ահաբեկչության գագաթնակետն է: Մարդուն, անկախ ազգությունից և զբաղեցրած դիրքից, քնած ժամանակ սպանելը, այն էլ կացնի 16 հարվածով ոչ մի նորմալ մարդու գլխում չի կարող տեղավորվել:

Ռամիլ Սաֆարովի արարքը չունի արդարացում, չունի մեղմացուցիչ հանգամանք, Գուրգեն Մարգարյանի վրեժը չունի ժամկետ:

Ադրբեջանի ազգային հերոս Ռամիլ Սաֆարովը շան պես պետք է սատկի»։

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 2.8 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!