Սա իսկական աղետ էր իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար

Սա իսկական աղետ էր իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար


ՀՀ ԱԻՆ Հիդրոմետ ծառայության օդերևութաբանության կենտրոնի պետ Գագիկ Սուրենյանը ֆեյսբուքյան էջում լուսանկար է հրապարակել, որին կից գրել է. «Ձնեմարդը ծաղկած այգիների տակ։

Սա իսկական աղետ էր իր օրվա հացը հողից արարող գյուղացու համար։ Արցախ 08․04․2020»:

Առաջիկա օերերի եղանակի կանխատեսում

ՈՒՇԱԴՐՈՒԹՅՈՒՆ

Ապրիլի 8-ի լույս 9-ի գիշերը Տավուշի, Սյունիքի և Արցախի հովտային գոտիներում օդում սպասվում է -2․․․-3, հողի մակերևույթին՝ -4․․․-5 աստիճան ցուրտ։ Արարատյան դաշտում և նրա նախալեռնային գոտում օդում հնարավոր է -1․․․-2, հողի մակերևույթին՝ -3․․․-4 աստիճան ցուրտ։

 

Հանրապետության տարածքում՝

Ապրիլի 8-ի ցերեկը Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում, 10-12-ը շրջանների զգալի մասում ժամանակ առ ժամանակ սպասվում են տեղումներ, 11-12-ը լեռնային շրջաններում, Լոռիում, Տավուշում, Սյունիքում և Արցախում՝ ձյան տեսքով։ Ապրիլի 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ:

Քամին՝ հյուսիս-արևելյան՝ 3-8 մ/վ, առանձին վայրերում սպասվում է քամու ուժգնացում՝ 15-20 մ/վ։

Օդի ջերմաստիճանն ապրիլի 9-ի գիշերը կնվազի 2-3 աստիճանով, 10-11-ին՝ գիշերը, կբարձրանա 7-9, ցերեկը՝  3-4 աստիճանով։

Երևան քաղաքում՝
Ապրիլի 8-ի ցերեկը, 9-ին, 13-ին սպասվում է առանց տեղումների եղանակ, 10-12-ը ժամանակ առ ժամանակ սպասվում է անձրև, հնարավոր է նաև ամպրոպ։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո