Սկանդալային տեսանյութի հրապարակումից հետո ադրբեջանական կողմը նամակ է հղել Նաիրի Հոխիկյանին

Միջէթնիկ հակամարտությունների փորձագետ Նաիրի Հոխիկյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Ադրբեջանի նախագահի՝ արտաքին քաղաքական հարցերի գծով օգնական Հիքմեթ Հաջիևի գրասենյակը պատասխանել է երեկվա իմ հրապարակմանը՝ կապված Ադրբեջանի 1991-1992թթ. նախագահ Այազ Մութալիբովի հայտարարության հետ։

Հաջիևի գրասենյակի անունից ինձ ուղարկած նամակում փորձել են ապացուցել, որ ՀՀ նախկին նախագահ Սերժ Սարգսյանը ժամանակին խոստովանել է, թե հենց հայկական կողմն է իրականացրել Խոջալուի բնակիչների վրա հարձակումը, իսկ դրա հետևում կանգնած է եղել Մոնթե Մելքոնյանը։

Նամակի վերջում առաջարկել են այդ «փաստերը» փոխանցել ՀՀ ներկա իշխանությանը։

Ինչքան հասկանում եմ, Այազ Մութալիբովի նոր հայտարարության վերհանումը բավական մեծ անհանգստություն է առաջացրել ադրբեջանական իշխանական կուլիսներում»:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո