Սրբի դիմակները, որ քշտել եք ձեր մռութներին, թե յանի ձեզ նեղում են, ֆլան-ֆստան, ես էլ ասում եմ` ռոբի օրոք մենք տեսել ու ապրել ենք էն, ինչը որ դուք հիմա հնարավորինս բզբզալու դեպքում չեք տեսնի

Լրագրող Արթուր Հայրապետյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Բիրդան զարգացածները նոր են գլխի ընկել, որ մարդկանց ծեծելը, ահաբեկելը, սպառնալը անթույլատրելի է, եւ երբ խոսք է գնում, թե այս կամ այն մարդուն ոստիկանները տարան, հետն էլ, թե ինչպես կարելի է, այդ մարդը հայտնի չգիտեմ ով է, մարդու ծիծաղ էլ չի գալիս։ Ցանկացած մեկին, հայտնի, թե անհայտ, եթե օրենք է խախտել, պետք է պատասխանատվության ենթարկել։

Քանի անգամ ենք ծեծվել, քանի անգամ ենք բռնությունների զոհ դարձել։ Քանի լրագրող է տուժել նախկին ռեժիմի ձեռամբ։

Քննչական կոմիտեն պարտակեց գործը, իմ վրա հարձակված մենթին չկարողացան մինչեւ այսօր գտնել։ Ասեղ էր։ Քանի հոգի են տուժել մենթերի, ու նրանց սպասարկող ռեժիմի օրոք։
Ռոբի ժամանակ խմբագրությունից տուն հասնելը հերոսության նման մի բան էր։ էն ժամանակ ձեռքներս հեռախոս չկար.. իրար տուն էինք հասցնում, որ ռոբի գազազած ոհմակը չհարձակվեր.. ողորմի քեզ Գայանե Բաբայան ջան։

Քանի անգամ է բռնության ենթարկվել։ Հիշեցի կինոմոսկվայի ճեմասրահի դեպքը, որ հայտնի-անհայտները հարձակվել էին նրա վրա.. հայհոյել.. չհաշված այն, որ տարբեր մակնիշի մեքենաներ, օրը մեկ տարբեր համարանիշերով հետեւում էին մեզ` մեր տեղաշարժը։

Այնպես որ սրբի դիմակները, որ քշտել եք ձեր մռութներին, թե յանի ձեզ նեղում են, ֆլան-ֆստան, ես էլ ասում եմ` ռոբի օրոք մենք տեսել ու ապրել ենք էն, ինչը որ դուք հիմա հնարավորինս բզբզալու դեպքում չեք տեսնի։

Մենք իմունիտետ ունենք, մենք կարող ենք ցանկացած իրավիճակում ապրել, այ դուք, որ ձեր ձայնը տաք տեղից եք միշտ հանել, անգամ մեզ մեղադրել, որ մենք ենք մեղավոր, ես հիմա չեմ ասում, որ դուք եք մեղավոր, որ ձեզ հետ լավ չեն վերաբերվում, այլ հակառակը։

Ուզում եմ օրենքի երկիր ունենանք, որ մերոնքական, ձերոնքական չլինի։ Ցանկացած իրավիճակում, օրենքի խախտման դեպքում, մարդը պատասխան տա ու վերջ..

Այնպես որ, հանգիստ ապրեք ձեր կյանքը, ցանկության դեպքում անգամ, դուք ձեր մաշկի վրա չեք զգա ռոբի ժամանակները, որ մենք ենք «ապրել» ու մեր կյանքը մաշել»։

Facebook Comments
Գնահատականը
( 4 оценки, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո