Վանեցյանը՝ իր և Ծառուկյանի հարաբերությունների մասին. Նա դատարանի առջև է

Երևանի դատարանի Շենգավիթի նստավայրի մոտ է եկել նաև ԱԱԾ նախկին պետ Արթուր Վանեցյանը:

Ինչպես արդեն հայտնել ենք, քիչ անց դատարանը պատրաստվում է քննել Գագիկ Ծառուկյանին կալանավորելու ԱԱԾ միջնորդագիրը:

Այստեղ է նաև Արթուր Վանեցյանը:

Լրագրողների հետ զրույցում նա հայտարարեց, որ գործն ունի քաղաքական ուղղվածություն, փորձ է արվում լռեցնել քաղաքական ընդդիմախոսներին, մինչդեռ ինքը իր պաշտոնավարման ժամանակ երբեք

քաղաքական պատվեր չի կատարել. «Գլխավոր դատախազը որևէ կերպ չկարողացավ համոզել, որ մեղադրանքը հիմնավոր է»:

Նա նաև հերքեց տեղեկատվությունը, թե իր և Ծառուկյանի հարաբերությունները լարված են:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո