Տաթևիկ ջան, Դու դեռ շատ անգամ ես լսելու քո և հարազատ մարդկանց մասին նողկալի տեքստեր, ողորմելի բամբասանքներ և կեղտոտ «լուրեր»…կերան էս էրեխուն..

Տաթևիկ ջան, Դու դեռ շատ անգամ ես լսելու քո և հարազատ մարդկանց մասին նողկալի տեքստեր, ողորմելի բամբասանքներ և կեղտոտ «լուրեր»…կերան էս էրեխուն..
Հարգելի տիկին Ռևազյան կամ
Տաթևիկ ջան,

Դու դեռ շատ անգամ ես լսելու քո և հարազատ մարդկանց մասին նողկալի տեքստեր, ողորմելի բամբասանքներ և կեղտոտ «լուրեր»։

Որովհետև դու , Տաթևիկ ջան, երիտասարդ ես, հաջողակ ես, կրթված ես, համակրելի ես և վերջապես դու կին ես։

Այս մասին Ֆեյսբուքյան իր էջում գրել է Նինա Կարապեյանցը:

«Նրանք» չեն ներելու քեզ, ոչ թե քո հաջողությունները, այլ իրենց ընտրած «չստացված կյանքը»։
/խոսքը ըստ էության քննադատների մասին չի/

Տաթևիկ ջան,
Դու և քո նման մարդիկ են գալիս աշխարհ՝ դարավոր կարծրատիպերը կոտրելու։

Դու և քո նման խենթերն են պտտում առաջընթացի անիվը։

Դու և քո նման խիզախ կանայք են փոխում աշխարհը։

Մի խոսքով,
Նողկանքներին, մերժվածքներին, «դյոշ մենթերի» պես իրանց պահողներին ……..

Հ.Գ
Շատերի պես ես էլ կսպասեմ նախ բարի լուրին)), ապա և բարի վերադարձիդ։

Հ.Հ.Գ
Անմեղսունակների տեքստեր տարածելու փոխարեն, էկեք տարածենք մեր բարի մաղթանքները և/կամ սատարումը։
Թե չէ կերան էս էրեխուն..

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 4 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո