Տավուշի մարզի 5 բնակչի մոտ կորոնավիրուս է հայտնաբերվել. (Տեսանյութ)

Տավուշի մարզպետ Հայկ Չոբանյանը ֆեյսբուքյան ուղիղ եթերի միջոցով տեղեկություններ է հայտնել մարզում տիրող իրավիճակի մասին:

Նա ասել է, որ մարզի 5 բնակիչների մոտ հայտնաբերվել է կորոնավիրուս. «Բոլորի զգացողությունը նորմալ է, ռիսկային տարիքի անձինք չկան նրանց մեջ։ Համոզված եմ, որ սահմանված ժամկետում մեր հայրենակիցները կապաքինվեն»:

Մարզպետի խոսքով՝ որևէ նոր աղբյուր չկա, բոլոր դեպքերը նախկինում հայտնաբերված դեպքերի հետ են փոխկապակցված։

«Բոլոր միջոցառումներն իրականացված են, որպեսզի տարածում չլինի, կոնտակտային անձինք մեկուսացված կամ ինքնամեկուսացված են։ Անհանգստանալու կարիք չկա։


Սակայն պետք է և՛ մեկուսացման մեջ, և՛ դրսում, և՛ աշխատանքում շարունակել խստապահանջ լինել կանխարգելման կանոնների նկատմամբ»:

Մանրամասները՝ տեսանյութում:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 3.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո