Տիգրան ջան, որդյակս, զգույշ քշիր․ Հայ մշակութային մտավորականության կեսը հիմա քո մեքենայում է․ Աստված մի արասցե՝ մի բան լինի, էս երկիրը ու՞մ ենք թողնելու․․․

Ռեժիսոր Տիգրան Խզմալյանը ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«Երվանդ Մանարյանն աշխարհափոխ եղավ․․․

Տարիներ առաջ ստորագրահավաք էինք նախաձեռնել, կարծեմ Ժիրայր Սեֆիլյանին ՀՀ քաղաքացիություն շնորհելու պահանջով, եւ մի փոքր խմբով՝ Երվանդ Մանարյանը, Ռուբեն

Հախվերդյանն ու ես, շրջում էինք իմ մեքենայով երեւանյան տարբեր հասցեներով, խնդրելով, համոզելով, ամոթանք տալով վախվորած «հայտնիներին» ՝ ստորագրելու մեր նամակը։

Ստորագրահավաքը դանդաղ ու բարդ էր ընթանում, ընդամենը ութ-ինը ազգանուն էինք հավաքել մեր նամակի տակ, եւ ջղայնությունս հավանաբար փոխանցվում էր մեքենա վարելու իմ տրամադրությանը։

Մեկ էլ Երվանդն ասաց իր անկրկնելի ձայնով ու ժպիտով․ «Տիգրան ջան, որդյակս, զգույշ քշիր։ Հայ մշակութային մտավորականության կեսը հիմա քո մեքենայում է։ Աստված մի արասցե՝ մի բան լինի, էս երկիրը ու՞մ ենք թողնելու․․․»

Թողեց մեզ վարպետը։ Տուն գնաց։ Á la maison…

Facebook Comments
Գնահատականը
( 6 оценок, среднее 4.17 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!