Տղամարդը պատմել է կնոջն իր երազը և պարզել, որ կինը դավաճանում է իրեն

«Reddit»-ի @low124 անունով օգտատերը պատմել է, թե երազ է տեսել իր կնոջ անհավատարմության մասին: Նա որոշել է պատմել կնոջն այդ մասին և պատահաբար պարզվել է, որ նա իրոք դավաճանում է իրեն:

Ըստ տղամարդու խոսքերի՝ նա ոչ մի կարևորություն չի տվել երազին և գնացել է ըմպելու իր առավոտյան սուրճը:

Երբ նրա կինն արթնացել է և իջել նույն սենյակ, նա կատակով հարցրել է, թե ինչու է վերջինս իրեն դավաճանում:

Կինը գունատվել է և հարցրել, թե ինչպես է նա իմացել իր դավաճանության մասին:

Տղամարդը լուռ պատրաստվել է և գնացել աշխատանքի: Նրա կինն անընդհատ զանգահարել և գրել է նրան, սակայն տղամարդը չի ցանկացել խոսել կնոջ հետ:

Գրառման հեղինակը խոստովանել է, որ չի կողմնորոշվում՝ ինչ անել և խորհուրդ է հարցրել Reddit- ի օգտատերերից:

 

Մեկնաբանություններում նրան խորհուրդ են տվել վերցնել հեռախոսը և կնոջը բացատրելու հնարավորություն տալ:

«Ուղղակի լսեք նրան, և ապա կարող եք պարզապես անջատել հեռախոսը և մտածել ասվածի մասին», – խորհուրդ է տվել @FunnyUsernameTaken- ը: Մեկ այլ օգտատեր խորհուրդ է տվել, որ նա գիշերն անցկացնի ընկերների հետ, իսկ հաջորդ օրը, երբ զգացմունքները մի փոքր կհանդարտվեն, խոսի կնոջ հետ:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո