Փաշինյանի վարչապետ դառնալու օրից մինչ այսօր նախանձի որդը կրծում է քո փթած մարմինը․ Ալիս Սողոմոնյան

ՆԵՐՔԻՆ ՏԱԿԱՆՔՆԵՐ -10-ՀՈԳԵԽԱՆԳԱՐՎԱԾ մԱՐՈՒՔՅԱՆԸ

Ի՜նչ տհաճ է քո անունը կրկին տալը, մարուքյան: Բայց որ դու հեղափոխության օրերից սկսած, որին վախից չմասնակցեցիր, ու Նիկոլ Փաշինյանի վարչապետ դառնալու առաջին իսկ օրերից մինչ այսօր նախանձի որդը կրծում է քո փթած մարմինը և սկսեցիր Փաշինյանի հրաժարականը պահանջել, ստիպված եղա քեզ հետ մեկ անգամ էլ խոսել, թեպետ, կրկնեմ, ահավոր տհաճ բան է դա: Դու այդպես էլ չսիրեցիր Հայաստան երկիրը: Դու քո ամբիցիաներին գերին մնացիր ու փորձում ես սողալով ինչ-որ դիրքի հասնել, որը շատ մշուշոտ է, ինչպես քո բթացած ուղեղն է մշուշոտ:

Եթե դաշտամուկը, որին դու շատ նման ես, ցորեն է գողանում, քո գողոնը, մարուքյան, Հայաստանի պատիվն է: Դու շարունակում ես գողանալ այդ պատիվը՝ փորձելով մեղավորներ փնտրել մեր երկրի ներսում՝ միտումնավոր շփոթելով իրական մեղավորների հասցեները:

Մենք կրա՞կն ընկանք, որ դու հեղափոխության արդյունքում, պատահաբար, թե թյուրիմացաբար, Ազգային ժողովում հայտնվեցիր: Մենք այդպես էլ չհասկացանք, թե դու ինչի՞ն ես ընդդիմադիր՝ ժողովրդավարությա՞նը, հին տականքներից իշխանության մաքրվելո՞ւն, թալանի՞ն կամ էլ կոռուպցիայի վերացմա՞նը…
Շա՜տ ես ցավում, որ քո փայփայած հայրենադավ դավադիրները իշխանության մեջ չկան: Շա՜տ ես տառապում, որ դու ոչինչ չարժես, որքան էլ վնգստաս, որքան էլ վայրահաչես, ու քո հաչոցները սոսկ լուսնի վրա շան հաչոցի են նման:

Դու քեզ պատգամավոր ես համարում ու հոխորտում ես Վարչապետի դեմ, թե՝ «եթե չհեռանա, անվստահություն կհայտնենք, կհեռանա»:
Վստա՞հ ես, խղճուկ մարուքյան: Ազգային ժողովում աջակիցներդ ովքե՞ր են. էն բարգավաճականնե՞րը, որ քեզ նման անձնական շահերի հետևից են ընկած՝ հանկարծ դոդի գագոյից իրենց եկող փողի հոսքը չկտրվի: Ողբամ ձեր անճար վիճակը: Կամ էլ աջակիցներդ պատերազմից խուսափած ու «Ազատության» հրապարակում հավաքվածնե՞րն են, որոնց, այդ բունտավիկներին, անգամ Պուտինը ապտակեց՝ հայտարարելով, թե՝ «Փաշինյանին դավաճանության մեջ մեղադրելն անլուրջ է»:

Մարմնիդ ո՞ր մի մասը ցավաց, մարուքյան, երբ զգացիր, որ այդ ապտակը ո՛չ միայն հրապարակի բունտավիկներին հասավ, այլև մեր երկիրը ներսից քանդել փորձող քեզ նման տականքներին:

Այդ քո ընդդիմադիր սև թիկնոցի տակ Հայաստանով մտահոգ մարուքյա՞նն է, թե՞ ինչ-որ մի փողոցային, որ լափաման է ման գալիս: Դու կայացման խութերով լեցուն այդ ի՞նչ ճանապարհ ես ընտրել, որ անցածդ ամեն քայլը քո աննամուս երեսին թուք է բերում, ու քո գոյությունը շարունակ զզվանք է առաջացնում:
Քեզ մտահոգե՞ց, որ Արցախի կարգավիճակի հարցն ավտոմատ (առայժմ) դուրս մնաց օրակարգից: Ուրախացե՞լ, անհո՞գ ես դարձել, որ հեղափոխության այդ անտեր թավիշը (որին ես էլ դեմ եմ) թույլ չտվեց, որ քեզ մի լավ քրքրեն, հին ու նոր կապերդ բացահայտեն:

Համեմատե՞մ քո նախկին ու ներկա տերերի պահվածքը Նիկոլ Փաշինյանի պահվածքի հետ: Նրանք՝ քո ստահակ ու հանցագործ նախկին ու ներկա տերերը, շարունակ իրենց վրայից փորձում են հեռացնել պատասխանատվությունը, անգամ իրենց բացահայտ արված հանցանքները չեն ուզում ընդունել, իսկ Փաշինյանը վերցնում է այդ պատասխանատվությունը: Քեզ շա՞տ ձեռնտու է, որ երկրում ցնցումներ լինեն, որի համար դու դավադրաբար ջանքեր չես խնայում՝ քաղցկեղի նման մետաստազներդը սփռելով:

Դու անամոթաբար անիշխանություն ես համարում Հայաստանի ներկա վիճակը: Լա՜վ էլի, այ խանութպան Համո-մարուքյան: Անիշխանություն է, որովհետև քո լափառոշ բերանը փակող չկա՞: Դա դու խայտառակությո՞ւն ես համարում: Իսկ երբ դու պատգամավորին ասում էիր, թե՝ քթիցդ արյուն կգա, կամ էլ երբ ամբիոնից իջնում էիր՝ մեկ այլ պատգամավորի հարվածելու, դրանք խայտառակություն չէի՞ն:

Իսկ դու այսօր ասում ես, թե չի կարելի բռունցքներով հարցեր լուծել: Հիմա ես քո պահվածքի՞ն հավատամ, թե՞ քո անմիտ խոսքերին ու հորինվածքներին: Իհարկե, քեզ նման խղճուկին ո՞վ պիտի հավատա:

Հիմա քո ճղճիմ հայտարարությանն անդրադառնամ, որ, իբր, չակերտներում ասած, «վտանգված է» նորին գերազանցություն մարուքյանի կյանքը: Ծիծաղս եկավ, այ թրմացք:

Տո դու քեզանից ի՞նչ ես ներկայացնում, փեսա միշիկի գրպանի բանալի, որ հլա կարծում ես, թե սպառնում են քո փուչ կյանքին: Դու վաղո՜ւց սպառված մարդ ես, որին արդեն չեն էլ լսում, որովհետև քո ամեն խոսելը մի նոր զզվանք է լսողին, որովհետև լսեն, որ ի՞նչ անեն՝ հազար անգամ կրկնված խոսքեր են դուրս գալիս քո էդ մունդառ բերանից:

Ասում ես՝ իմ անվտագությունը խաթարված է: Վայ, թքեմ քո վրա, այդպես էլ չհասկացար, որ հենց դու ի՛նքդ ես խաթարվածը: Մի հատ քրքրիր քո ներսը, մարուքյան, այնտեղ մարդ չի մնացել, այնտեղ սովորական հաչող շուն է, իսկ նման շան վրա հաճախ ուշադրություն չեն էլ դարձնում՝ շուն է, հաչում է, էլի:

Դու պարզապես մանթռաժ ես, մարուքյան, այնքան մանթռաժ, որ քեզ նման էն մի երկերեսանի, Փաշինյանին քեզանից ավել ատող թաթուլ հակոբյանի հետ եթերում զրուցելիս, երբ սեղանին բաժակ է դրված, ջուրը շշով ես խմում: Վայ, ողբամ մանթռաժ վիճակդ, քեզ այդ ի՞նչ է պատահել, այ էդմոն, ինչո՞ւ ես այդպես շփոթված:

Դու քո կամազուրկ և թափթփուկ լուսավորականերին կարգադրեցիր, որ ԱԺ-ում Փաշինյանին չլսեն, որովհետև դուք պահանջում եք նրա հրաժարականը: Շա՜տ ողորմելի ես, մարուքյան: Մնայիք ԱԺ-ում, հարցնեիք, թե ինչո՞ւ չի ուզում հրաժարական տալ: Վախեցա՞ք, թե ձեր պահանջի դեմ այնպիսի՛ փաստարկներ կբերեր, որ ձեր սև երեսն ավելի կսևանար: Թե չէ դուք՝ ԱԺ նիստը բոյկոտողներդ, քուչեքում թափառող շներին նմանվեցիք, որոնք մի հատ հաչում ու փախչում են: Սա կայանալու ձև չի, այ անինքնասեր մարուքյան:

Թե մաքուր է կենսագրությունդ, վախենալու բան չպիտի ունենայիր, իսկ եթե (իհարկե առանց «եթե»-ների) ներսդ մաքուր չէ, ուրեմն սսկվիր և այս ժողովրդին ազատիր քո տհած խոսակցություններից ու նույնքան տհաճ ներկայությունից:

Հետաքրքիր ձևակերպումներ ես հորինում, մարուքյան, «Փաշինյանը կհեռանա, երկիրը կկայունացՆԵՆՔ»: Կայունացնելու մասին խոսում է մարուքյանը, մի կերպար, որի մեծ ցանկությունն է անկայունացՆԵԼ երկիրը:

Փաշինյանի մնալով դու կանխատեսում ես մեկ միլիոն մարդու արտագաղթ Հայաստանից: Տո շան ծնունդ մարուքյան, էդ որ քո նախկին նախագահների օրոք Հայաստանի կեսը գաղթեց, դու դա մոռացե՞լ ես: Այ մեղսունակ ոչնչություն:

Ի դեպ, մարուքյան, եղբայրներիդ սանձը քաշիր, որ չփորձեն վիրավորել նրանց, ովքեր քո դիմակը պատռում են: Նրանք քո ոճով սպառնալիքներ ու վիրավորանքներ են գրում: Նրանք էլ քեզ նման խղճուկ են: Քո բառապաշարով քեզ ասեմ, մարուքյան, երբ դու պատգամավորի քթից արյուն գալու մասին էիր ակնարկում, հիմա նույն կերպ եղբայրներիդ ու էդ քո «լուսավորական» թայֆային զգուշացրու, որ քո կարգադրած հաչոցները չկրկնեն:

…Եվ վերջում:

Քեզ խորհուրդ կտամ, մարուքյան, որ ժամանակ գտնես ու նայես բոլոր այն ստատուսների արձագանքները, որտեղ քո մասին է, կամ էլ դու ես խոսում: Գուցե քո հասցեին գրված այդ հարյուրավոր հայհոյանքների շարանից մի բան եզրակացնես ու ամոթից տեղդ վեր ընկնես: Թեպետ կասկածում եմ, թե դու ամոթի զգացում ունես:

Իսկ ինչ վերաբերում է քո և քեզ նման թափթփուկների պահանջին, թե Վարչապետը պիտի հեռանա, շուռ տուր էդ դատարկ գլուխդ՝ եթե ականջիդ հետևը կկարողանաս տեսնել, ուրեմն ձեր այդ սին ցանկությունն էլ կկատարվի:

Վստահ եմ, մարուքյան, որ Նիկոլ Փաշինյանին սատարող զտարյուն հայերից տարիներ շարունակ դեպի քեզ շպրտվող արդարացված թուք ու մուրը քեզ ողջամտության կբերի: Չնայած, մարուքյան, արդեն, երևի, ուշ է, որովհետև դու, օճառի օգնությամբ, վաղուց արդեն մտել ես քեզ ընդհատակից «ղեկավարողի» մարմնի համապատասխան մասը:

Բարոյապես շատ ես ոչնչացված, մարուքյան, քեզ և քո նմաններին վաղուց արդեն համարում են «սեռժական, քոչարյանական բանդայի խորհրդարանական սպասարկուներ»:

ԱԼԻՍ ՍՈՂՈՄՈՆՅԱՆ

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո