Փոխոստիկանապետը՝ դիմակ չկրողներին տուգանելու մասին

«Մենք ամենօրյա ռեժիմով փորձում ենք հսկել ոստիկանների գիտելիքները՝ կապված այդ պրոցեսի հետ:

Հնարավոր են նաև որոշակի շեղումներ լինեն, խնդրում եմ, ովքեր տեսնում են՝ անմիջապես արձագանքեն, մենք անմիջապես կշտկենք». ապրիլի 6-ին ասաց փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը՝ ի պատասխան այն հարցի, թե ոստիկաններն ինչո՞ւ են դիմակ չկրողներին տուգանում, երբ դիմակ կրելու պարտադիր պահանջ չկա:


Փոխոստիկանապետն ասաց, որ ապրիլի 6-ի տվյալներով՝ կազմվել է իրավախախտման 6667 արձանագրություն, որից 1735-ի դեպքում վարչական պատասխանատվության որոշումներ են կայացվել:

Մեկուսացված անձինք 5802-ն են, որոնց հետ ոստիկանության աշխատանքը շարունակվում է. հետաքրքրվում են նրանց առողջական վիճակով, հորդորում պահպանել մեկուսացման պայմանները:

Ըստ փոխոստիկանապետի՝ մեկուսացման պայմանները խախտողներ եղել են. սակայն այսօրվանից կգործի բջջային հավելվածը, որի օգնությամբ կվերահսկվի մարդկանց տեղաշարժը:

Առկա ռեսուրսներով աշխատում են նաև վերահսկել, որպեսզի բակային տարածքներում մարդկանց կուտակումներ չլինեն:

Հ. Մհրյանն ասաց, որ ներկա դրությամբ կորոնավիրուսով վարակված ոստիկանները 6-ն են:

Բանախոսի կարծիքով՝ չնայած նրան, որ ոստիկանությունը հիմնական միջոցառումներ է իրականացնում կորոնավիրուսի կանխարգելման ուղղությամբ, սակայն օպերատիվ իրավիճակը մյուս միջոցառումների առումով լիովին վերահսկվում է:

«Հանցագործությունների էական նվազում կա»,- պնդեց փոխոստիկանապետը:

Հարցին, թե կա՞ն ոստիկանության աշխատակիցներ, ովքեր պարգևավճարներից կորոնավիրուսի դեմ պայքարին գումարներ են փոխանցել, ոստիկանապետի տեղակալն ասաց, որ իրենք պարգևավճարներ ստանալու ժամանակ չունեն:

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 1.5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո