Քոչարյանի կողմնակիցները ի՞նչ են ծխում, որ կարողանում են նման տեքստեր հնչեցնել. Թե բա՝ Ալիևին ու թուրքերին հաղթած մարդուն բանտում եք պահում…

Գագիկ Քամալյանը ֆեյսբուքյան իրէջում գրել է․

«Տեսնես Քոչարյանի կողմնակիցները ինչ են ծխում, որ կարողանում են նման տեքստեր հնչեցնել. Թե բա Ալիևին ու թուրքերին հաղթած մարդուն բանտում եք պահում…

Ա’յ ձեր ցավը տանեմ, էդ քաշածներիցդ տվեք մենք էլ քաշենք, կարող է մեզ մոտ էլ գիժ ձևանալը հաջողի, և ասենք մենք հայտարարենք, որ կռիվ ենք տվել Ավարայրից մինչև Սարդարապատ…

Փաստորեն, երբ բանակի իրական հիմնադիրներից մեկին գնդակահարում էին, էդ ոչինչ, երբ Արցախ ՊԲ ամենատաղանդավոր զինվորականներից մեկին մի քանի անգամ դատում էին, էլի ոչինչ, երբ բազմաթիվ կռված տղերքի վրա գործեր էին կարում, էդ էլ ոչինչ, բայց որ ընտրական հանցագործ, կոռուպցիոներ, զենքով քաղաքական հարցեր լուծող մեկին դատում են, էդ

արդեն նշանակում է, որ ազգին որբացնում են, որովհետև վերոնշված անձը ինչ-որ ժամանակահատվածում`պաշտոնի բերումով ներկայացրել է պետությանը, այն դեպքում, որ բազմաթիվ արհեստավարժների գնահատականով, դա արել է շատ վատ կերպով:

Մի փորձեք թաքնվել հայրենասիրական ճամարտակախոսությունների հետևում, դրանով նույնիսկ շարքային մուտիլովչիկներն էլ են զբաղվել ու զբաղվում, ոովհետև դա աշխարհի ամենապարզագույն ինքնահաստատման ձևն է»:

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 3.8 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!