Ֆրանսիայի Սենատը կընդունի՞ Արցախի ճանաչման մասին նախագիծ․ Մանրամասներ

Ֆրանսիայի Սենատը որոշել է քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ

✅Արցախի արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը հաղորդել է, որ Ֆրանսիայի Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ: Այն ստորագրել են Սենատի ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները:

✅«Այսօր՝ նոյեմբերի 18-ին, Փարիզի քաղաքապետարանի կողմից Արցախի Հանրապետության ճանաչման մասին կոչն ընդունելուց մի քանի ժամ անց, Ֆրանսիայի Հանրապետության Սենատը որոշում է կայացրել քվեարկության ներկայացնել «Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչման անհրաժեշտության մասին» բանաձևի նախագիծ:

✅Այն ստորագրել են Սենատի առաջին ամենախոշոր 5 քաղաքական խմբակցությունների նախագահները, ինչը խորհրդանշում է Ֆրանսիայի Սենատում Արցախի անկախության մասին համընդհանուր միաձայնությունը»,- գրել է Մայիլյանը:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո