3 օր՝ ավելի քան 321 մլն դրամ․ Անկախ ամեն ինչից մենք հրաշք ու զգայուն հասարակություն ունենք, ովքեր նման իրավիճակում պատրաստ են իրենց ունեցածը առանց մեկ վայրկյան մտածելու տրամադրեն դրա կարիքը ավելի շատ զգացողին

Ռազմական վերլուծաբան Աշոտ Ասատրյանը  ֆեյսբուքյան իր էջում գրել է․

«3 օր ՝ ավելի քան 321 մլն դրամ .

Կորոնավիրուսի դեմ պայքարելու համար ավելի քան 321 մլն դրամ է փոխանցվել: Մուտքերի ընդհանուր քանակը 1355:

Ու այս ամենը ընդամենը 3 օրվա ընթացքում պետության և քաղաքացիների համախմբման, միմյանց օգնելու ու բուժելու ցանկություն ունենալու արդյունքում:

Մի քանի այլ կազմակերպություններ մեկուսացված քաղաքացիների քաղցրավենիքով են ապահովում ամեն օր:

Մի քանի այլ քաղաքացիներ բժիշկներին են սնունդով, քաղցրավենիքով և սուրճով ապահովում, որպեսզի ուժ ստանան ու շարունակեն իրենց սուրբ աշխատանքը:

Անկախ ամեն ինչից մենք հրաշք ու զգայուն հասարակություն ունենք, ովքեր նման իրավիճակում պատրաստ են իրենց ունեցածը առանց մեկ վայրկյան մտածելու տրամադրեն դրա կարիքը ավելի շատ զգացողին ու ովքեր ցանկացած պահի պատրաստ են մեկի կյանքը փրկեն, եթե դրա կարիքը լինի:

Քիչա մնացել, շուտով հաղթելու ենք համաճարակին ու առողջանալու ենք: Եթե մենք այսպես միասնական սկսել ենք դիմավորել վիռուսին, հաստատ այլ տարբերակ չկա»:

Facebook Comments
Գնահատականը
( 7 оценок, среднее 4.57 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!