Video. Որ հիվանդությունների դեպքում են ազատվում պարտադիր զինվորական ծառայությունից

Կենտրոնական ռազմաբժշկական հանձնաժողովի նախագահ Սահակ Օհանյանը նշեց, որ մենք պետք է քաջ գիտակցենք, որ մեր հայրենիքն ունեցել է, ունի և ունենալու է պաշտպանության կարիք. մեր բնակչության ռեսուրսները բավականին քչացել են:

Եվ մաքսիմալ պետք է անել այնպես, նաև մեր վարչապետն է այդ կոչը արել, որ անհրաժեշտ է երիտասարդները մոռանան նախկինում ունեցած մոտեցումները և հասկանան, որ էս երկիրը լուրջ վտանգների առաջ է կանգնած, ու չի կարող հանրության մի հատվածը գնա իր հայրենիքը պաշտպանի, իսկ մյուս հատվածը չգնա, հորինված, այս կամ այն ձևով ձեռք բերված հիվանդության մասին փաստաթղթերով խուսափեն ծառայությունից:

Նաև զորակոչվելու հետ միասին ստեղծվելու են համապատասխան պայմաններ,պարզ է, որ լիակատար առողջ և առողջական խնդիրներ ունեցող զինծառայողները չեն կարող հավասար խնդիրներ լուծել, դրա համար այս հրամանում խիստ հստակեցվել են բոլոր այն սահմանափակումները, որոնք հրամանատարների կողմից պետք է կատարվեն ու պահպանվեն

Մանրամասները՝ տեսանյութում:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո