Գոնե մեկ անգամ պետք է պատրաստել այս խաչապուրուց. այնքան համեղ և ախորժելի է, որ բառերն ավելորդ են

Հնարավոր չէ գոնե մեկ անգամ չպատրաստել այս խաչապուրուց. այնքան համեղ և ախորժելի է, որ բառերն ավելորդ են

Բաղադրատոմս երեք խաչապուրիների համար

Բաղադրիչներ՝

Կեֆիր 1 լ
աղ 1 թ գդ
սոդա 1,5 թ գդ
ալյուր 650-750 գր
պանիր սուլուգուն 1 կգ
ձվի դեղնուց 3 հատ ( ամեն ձուն մեկ լիստի համար)
արևածաղկի յուղ 5 ճ գդ
կարագ 45 գր

Պատրաստման եղանակը

Տան ջերմատիճանի կեֆիրին ավելացնել աղը և սոդան խառնել և թողնել 5 րոպե, որպեսզի բաղադրիչների խառնուրդը ամբողջությամբ կատարվի:

Այնուհետև կեֆիրին ավելացնում ենք ալյուրը և խառնում ենք խմորը: Այն չպետք է լինի ոչ շատ պինդ, ոչ էլ շատ թույլ: Վերջում ավելացնում ենք բուսական յուղը և ևս մեկ անգամ խառնում:
Թողնում ենք խմորը հանգստանալու մոտ 20 րոպե.

Այդ ընթացքում անհրաժեշտ է քերիչով անցկացբնել սուլուգունի պանիրը և բաժանել երկու մասի: Շատ մասը միջուկն է, իսկ փոքր մասը՝ վրան լցնելու համար: Ըստ ցանկության աղում պանիրը:

Խմորը բաժանում ենք երեք մասի:
Բացում ենք խմորը մեջտեղի մասում լցնում ենք պանրով արդեն պատրաստի միջուկը և խմորը կողքերից հավաքում և ծածկում ենք:

Խաչապուրին դնում ենք տաք ջեռոցում՝ մեջտեղում փոքրիկ փոս անելով: Վրան քսում ենք մեկ դեղնուցը և մեջտեղի հատվածում լցնում պանիրը: Թխում ենք մինչև վարդագույն տեսք ստանալը: Ես 7 րոպեից արդեն հանեցի:

Իսկ վերջում արդեն պատրաստի խաչապուրու վրա քսում ենք կարագը:
Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 1 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո