Լցոնված Սմբուկ ենք պատրաստելու այսօր

Այսօր պատրաստելու ենք լցոնված սմբուկով տաք նախուտեստ կամ ինչպես ժողովրդի մեջ է տարածված Գառնի յարախ։ Այն շատ բաղադրիչներ չի պահանջում, բայց ստացվում է շատ համեղ և նրբահամ։

 

Լցոնված սմբուկ․ Բաղադրիչներ

  1. Սմբուկ — 8 հատ
  2. Տավարի աղացած փափկամիս — 300 գրամ
  3. Սոխ — 1 հատ
  4. Քաղցր պղպեղ — 2 հատ
  5. Լոլիկ — 1 հատ
  6. Խառը կանաչի

Լցոնած Սմբուկ․ պատրաստման եղանակը

  • Սմբուկները ընտրում ենք մոտավորապես նույն չափի և մասնակի հեռացնում ենք կեղևը։ Մեջտեղի հատվածում երկայնքով գրպանանման բացվածք ենք անում,
  • Տաք տապակի մեջ ձիթայուղ ենք լցնում և մաքրված սմբուկները տապակում ենք յուրաքանչյուր կողմից՝ մինչև վարդագունելը և հանում տապակից,
  • Այնուհետև նույն տապակի մեջ լցնում ենք մանր կտրատված սոխը և սոխեռած անում,
  • Ավելացնում ենք կտրատված պղպեղները տապակվող սոխի վրա,
  • հաջորդիվ ավելացնում ենք կտրատված լոլիկը,
  • Վերջում ավելացնում ենք աղացած տավարի փափկամիսը և շարունակում տապակել մինչև ամբողւությամբ կեփվի։
  • Կտրատված խառը կանաչին ավելացնում ենք լցոնի վրա վերջում։

Այժմ անցնենք լցոնման գործընթացին։

Տապակված սմբուկների գրպանանման բացվածքի մեջ լցոնում ենք արդեն պատրաստի լցոնը, շարում ջեռոցի տապակի վրա։ Այն կարելի է զարդարել հալվող պանրով, կտրտված լոլիկով կամ կտրատված կանաչիով։

Մոտ 15-20 րոպե եփում ենք ջեռոցում 200 C ջերմաստիճանի տակ։

Հանում ենք ջեռոցից և մատուցում։ Բարի ախորժակ։

Աղբյուր

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո