Ճապոնական բուլկիներ. Ձեր երեխաները շատ կհավանեն

Ճապոնական բուլկիներ. Ձեր երեխաները շատ կհավանեն

Բաղադրիչներ

Կաթ — 260մլ

Շաքարավազ — 6 ճ/գ

Ալյուր — 370գր.

Խմորիչ-7գր.

Ձու- 2 հատ

Աղ-1թ/գ

Կարագ- 50գր.

Դարչին-0,5թ/գ

 Պատրաստումը

  1. 100մլ կաթը և 20գր ալյուրը հարմար ամանի մեջ լցրեք և դրեք թույլ կրակին՝ անընդհատ խառնելով, մինչև կստացվի պուդինգ հիշեցնող զանգված: Վերցրեք կրակից, թողեք հովանա:
  2. Այդ ընթացքում խառնեք խմորիչը մնացած կաթի և 2ճ/գ շաքարավազի հետ: Թողեք այն այդպես մնա 10-15 րոպե:
  3. Մաղեք մնացած ալյուրը, ավելացրեք աղը և խառնեք: Այնուհետև կոտրեք ձվերը, ավելացրեք խմորիչով կաթը և կրակի վրա պատրաստածը:
  4. Հարիչով հարեք 5 րոպե կամ ձեռքով՝ 10րոպե: Ավելացրեք 10գր կարագ և խառնեք: Խմորը պետք է լինի էլաստիկ:
  5.  Թողեք խմորը հանգստանա: Այն պետք է երկու անգամ ավելի բարձրանա:
  6. Խառնեք դարչինը շաքարավազի և մնացած կարագի հետ:
  7. Կարող եք պատրաստել բուլկիները նկարում պատկերված ձևով կամ ձեր ցանկացած ձևամաններում:
  8. Դարչինի խառնուրդը, մինչև ջեռոցը դնելը, քսեք բուլկիների վրա:
Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո