Ներկայացնում ենք աղցան «Ցեզար»-ի ամենաստացված և ամենահամեղ բաղադրատոմսը

Մեր ամենասիրելի տոներին մնացել են հաշված օրեր, ինչի կապակցությամբ բոլորը պատրաստվում են և նվերներով, և նոր ճաշատեսակներով,  և աղցաններով զարդարել իրենց բնակարանը:

Այս յուօրինակ բոլորիս կողմից Ցեզար աղցանը պարտադիր պետք է լինի մեր տոնական սեղանին, այն և շատ գեղեցիկ տեսք է տալիս, և շատ համեղ է:

Աղցան «Ցեզար»

Բաղադրությունը

4 բաժնի համար անհրաժեշտ է`

  • Հավի դոշ-400 գրամ
  • Հազարի տերևներ-1կապ կամ 300 գրամ
  • Հոլանդական պանիր-200 գրամ
  • Հացի կտորներ-100 գրամ
  • Մայոնեզ
  • Ձեթ
  • Սխտոր
  • Սև պղպեղ
  • Աղ

Պատրաստման եղանակը

Հավը կտրատել փոքրիկ խորհանարդների տեսքով և կարմրացնել ձեթի մեջ: Հավի կտորների հետ ձեթի մեջ ավելացնել 2 կտոր սխտոր,որպեսզի այն իր բույր տա հավի մսին: Կտրատել հազարի տերևները: Կարմրացրած հավի կտորները ավելացնել հազարի տերևնեիր վրա,վրան լցնել մայոնեզը,քերած պանիրը: Համեմել աղով և պղպեղով:

Մատուցելուց առաջ ավելացնել չորահացերը: Չորահացերը կարելի է և պատրաստի գնել ,և պատրաստել:

Պատրաստելու համար վերցնում ենք սպիտակ հացը, վրան քսում ենք սխտոր,կտրատում ենք խորհանարդիկների ձևով և տապակում ենք ձեթի մեջ: Տապակելուց հետո հանում ենք և դնում ենք անձեռնոցիկի վրա, 5րոպե թողնելուց հետո այն կարող ենք ավելացնել աղցանին:

3 Նոր Գարնանային Թարմ ԱՂՑԱՆՆԵՐ․ Աղցան Ֆունչոզա, Իտալական աղցան և Ֆրանսիական Նախուտեստ

7 Աղցան Պահքի Համար / Պահք

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո