Շերտավոր խմորի այս բաղադրատոմսով պետք չէ անընդհատ բացել ու փակել խմորը. եփելուց խմորի շերտերը լավ բացվում են և ստացվում է շատ համեղ

Շերտավոր խմորի այս բաղադրատոմսով պետք չէ անընդհատ բացել ու փակել խմորը: Պարզապես խառնեք բոլոր բաղադրամասերը եւ պահեք սառնարանում:

 

Անհրաժեշտ է.

  • Մարգարին 200 գրամ սենյակային ջերմաստիճանի կամ սերուցքային կարագ
  • 1 ձվի դեղնուց
  • 100մլ  թթվասեր կամ կեֆիր
  • Աղ ըստ ճաշակի
  • 500 գրամ ալյուր

Պատրաստման եղանակը

Ալյուրի բուրգի մեջ քերեք մարգարինը: Որպեսզի այն չկպչի քերիչին, անընդհատ թաթախեք ալյուրի մեջ: Ձեռքերով տրորեք կարագն ու ալյուրը, ավելացրեք դեղնուցը, թթասերն ու աղը: Հունցեք, եթե խմորը դեռ կպչուն է մի քիչ ալյուր ավելացրեք:

Փաթաթեք սննդային թաղանթով ու դրեք սառնարանը: Խմորը պատրաստ է: Դրանից կստտացվի  հրաշալի խաչապուրի կամ այլ քաղցր թխվածք:

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո