Պատրաստում ենք «թռչնի կաթ»․ հրաշալի բաղադրատոմս

Պատրաստում ենք «թռչնի կաթ»․ հրաշալի բաղադրատոմս

Խմորի համար

3/4բաժակ ալյուր, 4 ձվի դեղնուց, 3/4 բաժակ շաքարավազ, 100 գրամ կարագ, 0,5 թ/գ  սոդա, վանիլին։

Կրեմի համար

 

1,25 բաժակ շաքարավազ, 1,2 ճաշի գդալ ժելատին, 1/3 բաժակ ջուր, 4 ձվի սպիտակուց, 1/4 թ/գկիտրոնաթթու, 200 գրամ կարագ, 200 գրամ խտացրած կաթ։

Պատրաստումը․

Կարագը փափկեցնել և հալել շաքարավազի հետ, հետզհետե ավելացնել դեղնուցները և վանիլին։ Ալյուրը ավելացնել զանգվածին։

Խմորը զգուշորեն խառնել և լցնել յուղապատ կաղապարի մեջ։ Թխել 2 հավասար շերտեր, 200-220 ջերմաստիճանում՝ 10-15 րոպե։

Կրեմը պատրաստելու համար ժելատինը 2-3 ժամ թողնել ջրում, ապա ջուրը թափել և հագեցած ժելատինը խառնելշաքարավազի հետ։

Ստացված զանգվածը տաքացնել մարմանդ կրակի վրա՝ մինչև շշաքարավազի և ժելատինի հալվելը։

Լավ հարած սպիտակուցին ավելացնել կիտրոնաթթուն, ժելատինի օշարակը և հարել 10-15 րոպե։

Ամուր և հաստ  թղթից  պատրաստելշերտերի չափսերին համապատասխան, առանց հատակի ուղղանկյուն։

Այնուհետև մեկ շերտը տեղավորել այդ ուղղանկյան մեջ, պատել կրեմով, վրան դնել մյուս շերտը և քսել ևս մեկ շերտ։

Թխվածքի մակերեսը պատել հալեցրած շոկոլադով(200 գրամ շոկոլադին 2-3 ճ/գ կաթ)։

Այնուհետև թխվածքը դնել սառնարանում։ Կրեմի լավ սառչելուց հետո ուղղանկյունթուղթը զգուշորեն հանել և տորթի մակերեսը ու կողքերը պատել հալեցրած շոկոլադով կամ շոկոլադե գլազուրով և նորից սառեցնել։

 

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 4.67 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո