Պատրաստում ենք մեքսիկական խոհանոցի ամենահամեղ, սննդարար և հագեցնող Չիլի կոն կարնե ապուր. համից չեք կշտանա

Պատրաստում ենք մեքսիկական խոհանոցի ամենահամեղ և սննդարար Չիլի կոն կարնե. համից չեք կշտանա

Բաղադրիչներ՝

500 գր տավարի աղացած միս
2 ճ գդ ձիթայուղ կամ ցանկացած այլ տեսակի բուսայուղ
2 պճեղ սխտոր
1 բուլղարական կարմիր պղպեղ
1 գլուխ սոխ
400 գր եփած հատիկ լոբի
400 գր կտրատված լոլիկ իր հյութով
4 ճ գդ պահածոյացված եգիպտացորեն
Համեմունքներ՝

2 թ գդ կարմիր քաղցր պղպեղ
1 թ գդ կծու կարմիր պղպեղ
1 թ գդ օրեգանո
1 ճ գդ շաքարավազ
աղ՝ ըստ ցանկության

Պատրաստման եղանակը

Մանր կտրատում ենք սոխը, այնուհետև միջին չափի կտրատում ենք բուլղարական պղպեղը: Ծեծում ենք սխտորը:

Արդեն տաք թավայում լցնում ենք բուսայուղը սկզբից լցնում են կտրատված սոխը տապակում մինչև ոսկեգույն երանգ ստանալը:

Այդ ամենին ենք ավելացնում բուլղարական պղպեղը և սխտորը, շարունակում ենք տապակելը մինչև պղպեղի փափկելը:

Արդեն պատրաստի զանգվածին ավելացնում ենք աղացած տավարի միսը: Տապակվելուց հետո ավելացնում ենք համեմունքները և շարունակում ևս 2 րոպե տապակել:

Եվ վերջում ավելացնում ենք լոբին, եգիպտացորենը, լոլիկը լավ խառնում հասցնելով մինչև եռման աստիճանի, որից հետո կրակը թուլացնում ենք և այդպես թողնում ևս 10 րոպե:
Բարի ախորժակ

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո