Պատրաստում ենք «Նեգրի ժպիտ»
Խմորի համար
7 ձվի դեղնուց, 1 բաժակ շաքարավազ, 1ոչ լրիվ բաժակ կաթ, 50 գրամկարագ, 3ճ/գկակաո, մի պտղունց վանիլին, 1թ/գսոդա, 1,5բաժակ ալյուր։
Խմորի պատրաստումը
Ձուն շաքարավազի հետ լավ հարել, խառնելը չդադարեցնելովավելացնել կաթը, կարագը, կակաոն, վանիլինը, սոդան և ալյուրը։ Ստացված զանգվածը լավ հարել և լցնել յուղապատ և ալյուրապատ կաղապարի մեջ։՛ Թխել ջեռոցում միջին ջերմաստիճանի տակ։ Պատրաստ լինելուց հետո ջեռոցից հանել և թողնել սառչի։
Բեզեի պատրաստումը
7 ձվի սպիտակուցները լավ հարել, անընդմեջ հարելով քիչ-քիչ ավելացնել 1,5 բաժակ շաքարավազ։ Պատրաստի բեզեն լցնել հովացած խմորի վրաև դնել ջեռոցում։ Պատրաստի հովացած թխվածքի վրա լցնելգլազուր։
Գլազուրի պատրաստումը
10ճ/գ կաթը, 2 բաժակ շաքարավազը, 4ճ/գ կակաոն խառնել․եփել կրակի վրա, ավելացնել 100 գրամ կարագ։