Պատրաստում ենք «ՌաՖաելլո». Անչափ համեղ, էժան և շատ

Նախապես ասենք, որ այս «Ռաֆաելլոն» պատրաստելու համար եփելու կարիք չկա:

70 հատ «Ռաֆաելլո» ստանալու համար ձեզ պետք կգա

  • Խտացրած կաթ – 1 բանկա (200 գր.)
  • Սերուցքային կարագ – 1 տուփ (200 գր.)
  • Վանիլ (կարելի է կոնյակ) – ըստ ճաշակի
  • Կոկոսի քերուկ – 200 գր.
  • Նուշ – 1 բաժակ

Պատրաստումը

  1. Սենյակային ջերմաստիճանում փափկած սերուցքային կարագը տրորել պատառաքաղով:
  2. Կարագը խառնել խտացրած կաթի հետ, ավելացնել վանիլ (կամ կոնյակ) և կոկոսի քերուկի կեսը (100 գր.):
  3. Զանգվածը լավ հարել, որ ստանաք միաձույլ կրեմ:
  4. Ստացված կրեմը դնել սառնարան մեկ օր: Մեկ օր անց հանել թանձրացած կրեմը և ձև տալ:
  5. Դրա համար անհրաժեշտ է վերցնել 1թ/գ կրեմ, մեջը նուշ դնել և ռաֆաելլոյի կոնֆետների ձև տալ:
  6. Պատրաստի կոնֆետները պատել մնացած կոկոսի քերուկով (100 գր.), տեղավորել գեղեցիկ տուփի կամ հարմար ափսեի մեջ և դնել սառնարանում:
  7. Կոնֆետները մատուցել սառը վիճակում, քանի որ սենյակային ջերմաստիճանում դրանք կհալվեն (թեպետ չեն հասցնի, քանի որ ակնթարթորեն անհետանում են):
Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!