Ահա, թե ինչպես է Սամվել Կարապետյանի կինը շնորհավորել որդուն ծննդյան կապակցությամբ

Այսօր Սամվել Կարապետյանի ավագ որդու՝ Սարգիս Կարապետյանի ծննդյան օրն է։

Այս կապակցությամբ նրա մայրը՝ Էթերին, instagram-ի իր միկրոբլոգում շնորհավորել է որդուն՝ գրելով.

«Ծնունդդ շնորհավոր, իմ սիրելի որդի։ Մենք հպարտ ենք նրանով, թե ինչպիսին ես դու դարձել։ Քո ծննդյան օրը ցանկանում եմ քեզ մաղթել մնալ այնպիսին ինչպիսին կաս, երբեք չհանձնվել և շարունակել խիզախորեն գնալ քո նպատակներին»։

Այսօր ազգությամբ հայ, ռուսաստանցի գործարար, միլիարդատեր, «Տաշիր Գրուպ» ձեռնարկության սեփականատեր Սարգիս Կարապետյանը ծնվել է 1992 թվականի սեպտեմբերի 25-ին։

Նա եւս աշխատում է իր հոր ընկերությունում եւ զբաղեցնում է փոխնախագահի պաշտոնը։
2013-ից նա պատասխանատու է «Տաշիրի» կոմերցիոն անշարժ գույքի կառավարման համար։
Նրա գլխավորությամբ Սոչիում բացվել է «Տաշիր» ընկերության «Գրանդ Մարինա» առեւտրային թանգարանը, Մոսկվայում «Ռիո» առեւտրի կենտրոնը եւ այլն։

Սարգիս Կարապետյանն ազատ ժամանակ զբաղվում է ըմբշամարտով եւ ֆուտբոլով։ Նա հանդիսանում է «Կարաուլ» ֆուտբոլային սիրողական ակումբի կիսապաշտպանը։
Հետաքրքրվում է նաեւ երաժշտությամբ եւ ֆիլմերով։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո