Այս նկարը տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը

Այս նկարը տարիներ շարունակ զարդարել է Ադրբեջանի դպրոցական դասագրքերը:

Այս նկարով ադրբեջանցիները փորձել են իրենց սերունդներին ցույց տան, թե ինչ բարի են եղել իրենց զինվորները, որ իբր ադրբեջանցի զինվորը գրկում է հայ կնոջը պատերազմը ժամանակ:

Սակայն, ինչպես բոլոր հարցերում այս հարցում ևս նրանք կեղծիք էին տարածում:

Իրականում նկարի հերոսը հայ զինվոր Սարգիս Հացպանյանն էր:

Երբ հայկական զորքերը ազատագրում են Քարվաճառը, քաղաքից փախչում են ադրբեջանական զորքերը և քաղաքի տղամարդիկ, թողնելով այնտեղ անզեն կանանց , մանուկներին ու ծերերին:

Սարգիսը մոտենում է բակում նստած կանանց և թուրքերեն ողջունում է նրանց:

80 տարեկան մի կին, նայում է Սարգսին ու հարցնում ՝ Ինչու՞ այսքան ուշացաք, շուտով հայերը կմտնեն քաղաք…մերոնք գնացին , ասեցին մեր հետևից ինքնաթիռ կգա, նրանք գնացին , մեզ թողեցին այստեղ…տղամարդիկ փախել էին , թողնելով կանանց քաղաքում:

Ծեր կինը հայ զինվորներին շփոթել էր ադրբեջանցիների հետ:

Սարգիսը ՝ մոտենալով կնոջը, պատասխանում է .

— Հայերը արդեն եկել են:

Մարդ, ով պատերազմի ժամանակ չկորցրեց իր մարդկությունը ու պատիվը: Հոգիդ թող լուսավորվի պարոն Հացպանյան:

Ֆեյսբուք՝ Աշոտ Ասատրյան

Facebook Comments
Գնահատականը
( 13 оценок, среднее 3.54 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո