Այս տղամարդու արարքը փրկեց նորածին աղջկա կյանքը. Նա նրան կյանք նվիրեց

Որոշ պատմություններ ուղղակի ցնցում են, երբ հասկանում ես, թե որքան դաժան ու անսիրտ կարող են լինել մարդիկ: Սակայն այդպիսի պատմություններում հանդիպում են նաև հերոսներ:

Հարոլդ անունով այս տղամարդը դուրս էր եկել աղբը թափելու, երբ ինչ-որ տեղից ճիչ լսեց: Մտածեց՝ երևի կատվի ձայն էր, սակայն չհեռացավ՝ սպասելով նորից ձայնի: Այն նրան երկար սպասեցնել չտվեց: Այս անգամ լսվող ձայնը տղամարդը նմանացրեց նորածնի ճիչի:

Այդ ժամանակ Հարոլդը սկսեց փնտրել, թե ինչ է այդտեղ և գտավ փակ պայուսակ, որում ինչ-որ շարժվող բան կար: Նա  չհապաղեց. տանելով հիվանդանոց, խնդրեց, որ նայեն, միգուցե երեխա է ներսում: Պայուսակը բացեցին և այնտեղ  գտան երեխայի: Նրան պարզապես դեն էին նետել:

Պայուսակից գտնված նորածինը աղջիկ էր՝ Մերի Գրեյսը:

Սկսեցին փնտրել ծնողներին: Մորը գտան բանտում, նրան դատապարտել էին, իսկ հայրը մինչև դատը չէր իմացել, որ երեխա ունի:

Շուտով փոքրիկին վերցրին բարի մարդիկ և սիրեցին ու դաստիարակեցին հարազատի պես: Նրանք աղջկան անվանեցին Մորգան: Նրանք հրաշալի հոգ էին տանում աղջկա մասին:

Երբ աղջիկն այլևս մանուկ չէր, մի անգամ կարդաց թերթում իր պատմությունը և ցանկացավ ծանոթանալ տղամարդու հետ, որը  պահապան հրեշտակի պես փրկել էր իրեն:

Հարցազրույցի ժամանակ Մորգանը հայտնել էր, որ անձամբ է ցանկանում երախտագիտությունը հայտնել Հարոլդին:

Այդ ժամանակ մայրը խնդրում է աղջկան շրջվել: Մորգանը շրջվում է և  իր ետևում կանգնած տեսնում տղամարդուն:

Հարոլդն ինքն էլ պատմում էր, որ միշտ մտածել է, թե ինչ եղավ երեխայի հետ, չէ՞ որ նրան լքել էին:

Ահա թե ինչպես տղամարդու սրտացավությունը փրկեց մեկ մարդու կյանք: Նա աղջկան կրկին ապրելու հնարավորություն տվեց:

 

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո