Ավոն աչք գցելով կողքի սեղաններին սնվող զինվորներին նկատեց որ իր բաժինը զինվորների բաժնից ավելին է

Ավոն երբեմն ոչ միայն ժամերով, այլև օրերով էր մոռանում սննդի մասին: Խառն էր իրավիճակը, և նա անընդհատ մի տեղից մյուսն էր գնում, թևավորում զինվորներին, լուծում հրատապ հարցեր: Ճաշարանից ինձ ասացին, որ նա մի քանի օր չի սնվել՝ քեզ կլսի, ասա, թող գա ճաշարան:


– Ավո, գիտես, որ քո պատճառով չեմ սնվել, քեզ էի սպասում, որ միասին ճաշենք (այդպես դիմեցի, որ չհրաժարվի):
– Իսկապե՞ս, ես ալ կարգին սոված եմ,– կարծես մեկեն հիշելով ասաց նա,– արի, արի գնանք ճաշելու:

Ճաշարանի աշխատակիցները, հաշվի առնելով, որ նա երկար ժամանակ չէր սնվել, կրկնակի բաժին էին բերել: Նա աչք գցելով կողքի սեղաններին սնվող զինվորներին, նկատեց, որ իր բաժինը զինվորների բաժնից ավելին է:

– Շուտ վերցրու այն, ինչը որ ավելորդ է, թանկագին,– դիմեց նա խոհարարին,– ինչի՞, ամենաբկլիկը ե՞ս եմ, ինչ է:

Մավրիկ Սարգսյանի հուշերից

Facebook Comments
Գնահատականը
( 5 оценок, среднее 4.2 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո