Բրիտանացի ուղևորը կենդանի օձը փաթաթել է դեմքին․ Միայն իմանաք, թե ինչու է նա գնացել այդ քայլին

Մեծ Բրիտանիայում ավտոբուսի մի ուղևոր զարմացրել է մյուսներին։ Նա բարձրացել է ավտոբուս և նրա դեմքին դիմակի փոխարեն եղել է կենդանի հսկայական օձ, գրում է Daily Mail-ը։

Ականատեսներից մեկը պատմել է, որ սկզբում իրեն թվացել է, թե կողքին նստած ուղևորի դեմքին այդպիսի դիմակ է՝ օձի նախշերով։ Հետո երբ «դիմակը» սկսել է սահել նստատեղի վրայով, ամեն ինչ պարզ է դարձել։ Մյուսները առանձնապես չեն վախեցել։ Ուղևորներից շատերին դա թվացել է հետաքրքիր և զարմանալի։ Իսկ օձը դեմքին դիմակի փոխարեն օգտագործած ուղևորն անվրդով նստել է։

Տրանսպորտային ընկերության պատասխանատուներից մեկը պարզաբանել է, որ ըստ առողջապահության նախարարության պահանջի` պարտադիր չէ, որ դեմքին լինի բժշկական դիմակ, կարող է լինել նաև ինքնաշեն շարֆ կամ բանդանա։ Այժմ դիմակի կրումը Մեծ Բրիտանիայի հասարակական տրանսպորտում համարվում է պարտադիր պայման։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո