«…դա կոնֆլիկտ դարձավ Նիկոլի ու դեկանի միջեւ»


«…դա կոնֆլիկտ դարձավ Նիկոլի ու դեկանի միջեւ»


Իզաբելլա Ալեքսանյանն իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել Նիկոլ Փաշինյանի դիպլոմի այդքան աղմուկ բարձրացրած խոսակցությունների առիթով.

«Համալսարանի վերջին կուրսում Նիկոլն արդեն լուրջ մասնագիտական աշխատանքի մեջ էր, իր թերթն ուներ։

Հոդված էր տպել դեկանի քրոջ օրինախախտ գործունեության մասին, եւ դա կոնֆլիկտ դարձավ Նիկոլի ու դեկանի միջեւ։

Քանի որ աշխատելով՝ շատ էր բացակայում դասերից, տարեվերջին բացակայությունները պատճառ դարձան նրան քննություններին չթողնելու, բայց բուն պատճառը հոդվածն էր իհարկե։

Եթե Նիկոլն ուզենար, եթե խնդրեր, կարող էր վերականգնվել, բայց սկզբունքի, մասնագիտական պատվախնդրության հարց էր, չարեց։

Եվ արդյունքում չհանձնեց ավարտական քննությունները։ Սա էլ դիպլոմի աղմուկ հանած թեման»:

Facebook Comments
Գնահատականը
( 18 оценок, среднее 4.17 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!