«Եթե անկեղծ, այո, սպասում եմ անցնի 2020-ը»․ դերասանուհի Էմմա Մկրտչյանը անկեղծանում է

Երևանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնի դերասանուհի Էմմա Մկրտչյանը հայտնի է նաև իր հեռուստատեսային դրամատիկ ու հումորային կերպարներով։ Դերասանուին լրագրողների հետ զրույցի ընթացքում անկեղծացել է՝ պատմելով, թե ինչու է այս տարին իր համար ծանր եղել, հայտնել, թե ինչ նոր նախագծում է պատրաստվում հանդես գալ, ինչի մասին է երազում և այլ հետաքրքիր մանրամասներ։

Դերասանուհին՝ խոսելով ֆիլմերում կամ հեռուստատեսային այլ նախագծերում նկարահանվելու առաջարկների մասին, պատմում է․ «Հեռուստատեսային ոլորտում առաջարկներ ունեմ, մի քանիսը քննարկման փուլում են, իսկ հիմա փոքր, բայց հետաքրքիր կերպարային գծով հանդես կգամ «Սիրո թևեր» հեռուստասերիալում»։

Էմման հույս ունի, որ ծանր տարվա ավարտով կգան ավեի լավ ժամանակներ․ «Ցավոք, տարին ինձ համար նույնպես դատապարտված էր վատը լինել, շատ հարազատ մարդկանց կորցրի, եթե տարին մարդկային կյանքեր չխլի, մնացած ամեն ինչի հետ կհամակերպվեմ և եթե անկեղծ, այո, սպասում եմ անցնի 2020-ը՝ հուսալով, որ գալիք տարին իր հետ կբերի նոր էներգիա՝ ապրելու և ստեղծագործելու համար»,- անկեղծանում է դերասանուհին։

Սակայն, անգամ դժվար ժամանակներում, Էմման չի կորցնում իր լավատեսությունն ու երազկոտությունը։ Պատմելով իր երազանքի մասին․ «Երազում եմ ծովափին մեծ պատուհաններով տուն ունենալ ու ներդաշնակ լինել ինքս ինձ եվ աշխարհի հետ»։

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո