Թուրք աղջիկները հայերենով կատարում են Նուբարի բոյը երգը

Թուրք աղջիկները հայերենով կատարում են «Նուբարի բոյը» երգը

Այսօր ցանկանում ենք ձեզ ներկայացնել «Նուբարի բոյը» հայկական ժողովրդական երգը՝ թուրք աղջիկների կատարմամբ:

Աղջիկների երգը լսելիս համոզվում ես, որ արվեստը  ազգություն ու կրոն չի ճանաչում:

Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Արև ցոլաց սարին, քարին,
Նուբար կերթա հանդը վերին։
Ով որ տեսնի իմ Նուբարին,
Չի մոռանա ամբողջ տարին։

Նուբարի բոյը չինար է,
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Նուբար կերթա օրոր-շորոր,
Նուբարի յար կայնե մոլոր,
«Ա՜խ» կքաշե գիշեր ու զօր,
Ու ման կուգա գյուղի բոլոր։

Նուբարի բոյը չինար է.
Աչքերը նուշ ու խումար է,
Երեք օրվա լուսնի նման
Ունքերը կեռ ու կամար է։

Facebook Comments
Գնահատականը
( 15 оценок, среднее 3.6 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո