Ինչպես Չինաստանի ղեկավարությունը պшտերшզմ հայտարարեց ճնճղուկներին, իսկ հետո Կանադայից ու ԽՍՀՄ-ից խնդրեց ճնճղուներ ուղարկել

1958թ մարտի 18-ին Չինաստանի ղեկավարությունը պատերազմ է հայտարարում(չզարմանաք) ճանճերին, մոծակներին, առնետներին ու ճնճղուկներին: Այդ տարօրինակ պատերազմը ավարտվում է նրանով, որ չինացի ժողովուրդը կորցնում է 10-ից 30 մլն մարդ: Այո 10-ից 30 մլն զոհ։ Ինչպե՞ս, հիմա պատմեմ:
.
«Մեծ Թռիչքի» տարիներին Չինաստանի կառավարությունը որոշում է 4 վնասարար ընտրել որպես ժողովրդի թշնամի, ոչնչացնել, որպեսզի բոլորը ապրեն կուշտ, երջանիկ ու վատ օրեր չտեսնեն: Մոծակները, ճանճերը ու առնետները ընտրվում են որպես հիվանդությունների տարածողներ, իսկ ճնճղուկների բախտը չի բերում, որովհետև ինչ-որ «հանճար» հաշվում է, որ նրանք տարեկան այնքան ցորեն են ուտում արտերից, որ կհերիքեր 35 մլն մարդ կերակրել:

Որոշումը տալիս են Մաո Ձդունին, որը մեծ հաճույքով այն ստորագրում է ու վնասարարների դեմ ահեղ պատերազմը հայտարարվում է սկսված: Դե կյանքի ամեն իրավիճակի համար ադապտացված ու շատ խելացի առնետների դեմ պայքարել լավ չի ստացվում: Առնետները բավականին խորամանկ, դիմացկուն ու անհարմար թշնամիներ են դուրս գալիս: Ճանճերն ու մոծակները ընդհանրապես չեն էլ զգում, որ իրենց դեմ պատերազմ է հայտարարված, որովհետև նրանց դեմ պայքարի ոչ մի գործիքակազմ չի լինում:
.
Իսկ այ ճնճղուկների բախտը հենց սկզբից չի բերում: Սկզբում ճնճղուկներին թույնում են, հետո սկսում կրակել նրանց վրա: Բայց այդ մեթոդները լավ չեն աշխատում, թանկ են լինում ու չինաստանի հպարտ ժողովուրդը դիմում է ավելի էֆեկտիվ ու անմարդկային տարբերակի: Բանը նրանում է, որ ճնճղուկները երկար թռչել չեն կարողանում, նրանք արագ հոգնում են ու ստիպված պետք է մի տեղ իջնեն, որպեսզի հանգստանան: Չինացիները ամբողջ երկրով մեկ թմբուկներով, շեփորներով, երկար փայտերի վրա կապած դրոշակներով վախցնում էին ճնճղուկներին, ստիպում անընդհատ թռչել, իսկ երբ խեղճ կենդանին հոգնած ընկնում էր գետնին՝ ոչնչացնում էին:


.
Ամբողջ Չինաստանը բեռնատարներով լի սատկած ճնճղուկներ էին երթևեկում, լուրերով հպարտանում էին այսինչ նահանգի այսինչ դպրոցականի ոչնչացրած հարյուավոր ճնճղուկներով: 20 մլրդ ճնճղուկ ոչնչացնելուց հետո չինացիները զգացին փոքր հաղթանակի բերկրանքը: 1958 թվականը Չինաստանի համար աննախադեպ բերքառատ տարի էր: Ճնճղուկների բացակայությունը իրոք ազդել էր հավաքվող բերքի վրա ու նույնիսկ քննադատները համաձայնվեցին, որ մեթոդը արդարացի էր:
.
Սակայն 1958 թվականից հետո եկավ 1959 թվականը, հետո 1960-ը ու այդպես շարունակ: Ճնճղուկների բացակայությունից օգտվել էին ոչ միայն առատ բերք հավաքած չինացիները, այլ նաև տարատեսակ միջատներ ու սարանչան: Լույսի արագությամբ տարածվելով ամբողջ Չինաստանով մեկ նրանք սկզբում ոչնչացրեցին բերքը, հետո, անցան անտառներին: Չինաստանում սկսված աննախադեպ սովը ստիպում էր մարդկանց միջատներ ուտել, նույնիսկ լավ եփած կաշվե կոշիկներ ու բաճկոններ: Առանձին դեպքերում իրար էին ուտում: Այդ սովի ժամանակ տարբեր գնահատականներով սովամահ եղավ 10-ից 30 մլն չինացի, որոշ աղբյուրներ պնդում են, որ 50 մլն:


.
Ստեղծված իրավիճակից զարհուրած Չինաստանի կառավարությունը դիմեց Կանադային ու Սովետական Միությանը որպեսզի(ոչ սնունդ չէ) ճնճղուկներ ուղարկեն իրենց օգնության: Կանադան ու Սովետը զարմացան, բայց օգնության խնդրանքը բավարարեցին: Ահռելի նավերով Չինաստան եկած ճնճղուկները մի լավ «կերուխում» արեցին աննախադեպ քանակի միջատներով, արագ բազմացան ու այդ օրվանից մինչև հիմա Չինաստանում թռչունները առանձնակի հարգանքի առարկա են:
.
Իսկ սա պատմություն էր այն մասին, որ հիմարությունը մարդկության ուղեկիցն է եղել ամբողջ ընթացքում: Պատմությունը լի է հիմարություններով, իսկ ներկան՝ այդ հիմարություններից դասեր չքաղողներով:

 Վազգեն Թորոսյանի ֆեյսբուքյան էջից

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո