Ծանոթացեք 107-ամյա ռեկորդակիր վարսավիրի հետ որն արդեն 97 տարի է ինչ աշխատում է իր մասնագիտությամբ

Ծանոթացեք 107-ամյա ռեկորդակիր վարսավիրի հետ, որն արդեն 97 տարի է, ինչ աշխատում է իր մասնագիտությամբ

Ահա և նրա պատմությունը

90-ամյա աշխատանքային կյանքից հետո նյույորքցի այս վարսավիրը ցանկություն չունի թողնել աշխատանքը և գնալ թոշակի, ինչը միանգամայն արդարացի է իր տարիքում:

107 տարեկանում Էնտոնի Մանչինելլին աշխատում է լրիվ աշխատանքային օր և բնավ ցանկություն չունի կանգ առնել:

Մանչինելլին համարվում է «աշխարհի ամենածեր վարսավիրը» և դեռ 11 տարի առաջ, երբ նա 96 տարեկան էր գրանցվել է Գինեսի գրքում: Այսօր նա արդեն նոր ռեկորդ է սահմանում՝ գերազանցելով սեփական նախկին ռեկորդին:

Երբ լրագրողը հարցրել է, թե կթողնի աշխատանքը, Էնտոնին զարմացած հարցրել է՝ իսկ ի՞նչ հիմնավորմամբ:

Մարտ ամսին կլրանա նրա 108-ամյակը, սակայն նա դեռ շարունակում է աշխատել:
Ի դեպ, նա բազմաթիվ մշտական հաճախորդներ ունի, այդ թվում նաև իր 81-ամյա որդին:


Երբ նրան հարցրել են, թե որն է իր երկարակեցության գաղտնիքը, վարսավիրը պատասխանել է, որ եթե իմանար, ապա անպայման իր կնոջը կասեր, որ լքել է իրեն 14 տարի առաջ՝ 69-ամյա համատեղ ամուսնությունից հետո: Էնտոնին ասել է, որ շատ է կարոտում կնոջը».

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո