Կարգավիճակն ընդգծող զգեստ․ նուրբ ու քնքուշ Շուշաննա Թովմասյանը կլորացած փորիկով

Դերասանուհի Շուշաննա Թովմասյանը բավական ակտիվ է սոցցանցերի իր միկրոբլոգներում։ Նա պարբերաբար նոր հրապարակումներ է անում ցույց տալով իր առօրյան ու բալիկին սպասելու ընթացքը։ Այս անգամ էլ դերասանուհին նոր լուսանկարներ է հրապարակել, որոնցում ներկայացել է նուրբ ու քնքուշ կերպարում։

Իր միկրոբլոգի Stories բաժնում, ուր ցանկացած ինֆորմացիա հասանելի է միայն 24 ժամ, որից հետո անհետանում է, հրապարակված կադրերում դերասանուհին կրում է գեղեցիկ կարգավիճակն ընդգծող կապույտ երանգի զգեստ։ Նա արձակել է վարսերը, առանց շպարի է։ Հրապարակմանը կից նա գրառում չի կատարել։

Ավելի վաղ հրապարակված կադրերում դերասանուհին, որը սպասում է առաջնեկի ծնունդին, սեւ հագուստ էր կրում։ Շուշաննան արձակել էր մազերը, նախապատվություն տվել արտահայտիչ շպարին, որն ընդգծել էր նրա գեղեցկությունը։ Կերպարն ամբողջացրել էր գեղեցիկ աքսեսուարը՝ վզնոցը։ «Ուժեղ մարդիկ միշտ պարզ են»,- հրապարակումը մակագրել էր դերասանուհին, որի հետեւորդները նրան բազմաթիվ հաճոյախոսություններ էին ուղղել։

Facebook Comments
Գնահատականը
( 1 оценка, среднее 3 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո