Հարստության կոդը. ինչպես է ծննդյան տարեթիվը ազդում ձեր ֆինանսական վիճակի վրա

Ծննդյան տարեթիվն ուղղակիորեն կապված է մարդու նյութական բարեկեցության հետ: Սակայն դա չի նշանակում, որ որոշակի մարդիկ իրենց ծննդյան տարեթվերի շնորհիվ հարուստ են մյուսներից: Հաշվելով ձեր հարստության կոդը՝ դուք կարող եք հասկանալ, թե ինչ ճանապարհ ընտրեք ֆինանսապես անկախ լինելու համար:

Ենթադրենք՝ դուք ծնվել եք 1972թ. օգոստոսի 15-ին: Ձեր հարստության կոդն իմանալու համար պետք է գումարեք բոլոր կարգաթվերը՝ 1+ 5+ 0 + 8 + 1 + 9 + 7 + 2 = 33 = 6: Այսպիսով՝ ձեր կոդը 6-ն է: Հիմա, երբ դուք գտել եք ձեր անհատական կոդը, եկեք հասկանանք, թե դա ինչ է նշանակում:

Կոդ 1
Դուք ի ծնե առաջնորդ եք, ղեկավար և ոչ մի դեպքում կատարող: Դուք կարողանում եք հրամաններ տալ և գիտեք, թե ինչպես ծրագրեք գործողությունները հաջողության հասնելու համար: Այդ ճանապարհին դուք պետք է համբերատար լինեք ձեր ենթակաների հանդեպ, ակտիվ կյանք վարեք և զարգացնեք ձեր հումորի զգացումը:

Կոդ 2
Ձեզ համար պետք է պարզ լինի, որ «երկուսները» հազվադեպ են ունեցվածքի տեր դառնում միայնակ: Դա նշանակում է, որ դուք հաջողություններ կունենաք միայն մարդկանց հետ համագործակցելով, որոնց հետ ունեք ընդհանուր նպատակներ: Շատ արագ հաջողության կհասնեք, եթե զարգացնեք ձեր մեջ դիվանագիտական ունակություններ: Շատ «երկուսներ» հարստություն են ձեռք բերում ընտանիքի շնորհիվ:

Կոդ 3
Բնույթով լավատես եք և հաճախ անկեղծ ուրախանում եք ձեր ունեցածով: Մեր օրերում դա հազվադեպ երևույթ է. մարդկանցից շատերը, հաջողության հասնելով, ձգտում են նորանոր բարձունքների՝ մոռանալով վայելել ձեռք բերածը: Այնուամենայնիվ, ձեր ունեցածը կրկնապատկելու համար դուք պետք է զարգացնեք ձեր ինտուիցիան: Հատուկ ուշադրություն դարձրեք ձայնի տոնին և խոսելու ունակությանը: Ջուրը ձեզ համար մեծ սպառնալիք է. այն կարող է քշել-տանել «երեքների» ֆինանսական էներգիան:

Կոդ 4
Դուք ի ծնե պատասխանատու մարդ եք: Դուք կարող եք բարձունքների հասնել՝ նախապատվությունը տալով մեծ նախագծերին: Դուք կարողանում եք միաժամանակ և՛ ղեկավարել, և՛ ղեկավարվել: Զգուշացե՛ք մոլի խաղերց. դրանք շատ վտանգավոր են ձեզ համար:

Կոդ 5
Ձեզ շատ հարմար է աշխատանքի այն բնույթը, երբ ինքներդ ձեր գլխի տերն եք: Բնույթով դուք շատ ակտիվ մարդ եք. չեք հոգնում: Ձեզ հարմար է գործունեության այն ոլորտը, որտեղ դուք արագ որոշումներ եք ընդունում: Սակայն ֆինանսական հաջողության հասնելու համար դուք պետք է համագործակցեք այլ մարդկանց հետ:

Կոդ 6
Դուք դուր եք գալիս մարդկանց, և հաջողության հասնելու համար պետք է համագործակցեք նրանց հետ: «Վեցերը» հաճախ հաջողության են հասնում ուսուցիչ կամ բժիշկ մասնագիտությունն ընտրելիս:

Կոդ 7
Դուք սովորում եք ողջ կյանքում: 7-ը մենակյացների թիվն է: Կարդացեք, գրեք և մտածեք: Այդպիսով դուք կարող եք ինչ-որ արտասովոր բան հորինել և վաճառել անհավանական բարձր գնով: Ֆիզիկական աշխատանքը ձեզ համար չէ: Շատ մի՛ վստահեք նաև մարդկանց, հատկապես առաջին պատահածին:

Կոդ 8
8-երը հազվադեպ են հարստանում, բայց շատ դիպուկ: Դուք պետք է շատ ջանք թափեք: Զուր ժամանակ մի՛ կորցրեք այլոց ենթակայության տակ աշխատելով. ունեցեք ձեր գործը: Շփվեք խոշոր գործարարների հետ: Ձեզ կարող է խանգարել ձեր անհամբերությունը և իշխանության ձգտելը:

Կոդ 9
Ամբողջ ուժերն ուղղեք ղեկավար դառնալու համար: Ուշադիր եղեք ձեր ենթակաների հանդեպ: Նրանց լսելու ունակությունը ձեզ հաճախ կօգնի: Դուք հակված եք ձանձրանալու. դա կարող է ձեզ խանգարել:

Աղբյուր

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 2.33 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո