Ձեր ժամանակը սահմանափակ է ուստի մի վատնեք այն ուրիշների համար ապրելուն. Խորիմաստ մտքեր Սթիվ Ջոբսից

Սթիվեն Փոլ Ջոբսը ծնվել է 1955թ. փետրվարի 24-ին Կալիֆոռնիա նահանգի Մաունթին Վյու քաղաքում: Ջոբսի մայրը` Ջոան Քերոլ Շիբլը, իր մեկ շաբաթական որդուն հանձնել է դաստիարակության Փոլ և Կլարա Ջոբսերի ընտանիքին:

Դպրոցում տղան հետաքրքրվում էր էլեկտրական սարքավորումներով:

Նշենք, որ Apple ընկերության հիմնադիր Սթիվ Ջոբսը մահացել է 2011թ. հեկտեմբերի 5-ին, քաղցկեղից:

Նորարարությունը տարանջատում է առաջնորդին հետևորդից:

Եղիր հիմար և կմնաս սոված:

Գերեզմանոցում թաղված ամենահարուստ մարդը լինելն ինձ համար ոչինչ չի նշանակում: Ինձ համար ավելի կարևոր է քնելուց առաջ մտածել, որ ինչ-որ հրաշալի բան եմ արել:

Ուզում եք ամբողջ կյանքներդ ջո՞ւր վաճառել փողոցում, թե՞ հնարավորություն չունենալ փոխել աշխարհը:

Երբ լավ գաղափար է հայտնվում, իմ աշխատանքն է շրջանառել այն տարբեր մարդկանց շրջանում, լսել նրանց կարծիքները, ստիպել նրանց վիճել միմյանց հետ և համախմբել 100-ավոր մարդկանց` հետազոտելու հարցի բոլոր կողմերը: Ի վերջո, պարզապես ուսումնասիրել իրերը:

Որակի նշաձող եղեք մյուսների համար: Որոշ մարդիկ չեն համակերպվում շրջապատի հետ, որտեղ հարգվում է գերազանցությունը:

Ձեր ժամանակը սահմափակ է, ուստի մի վատնեք այն ուրիշների համար ապրելուն: Գերի մի ընկեք դոգմաներին, որոնք մյուս մարդկանց կարծիքների արդյունք են: Թույլ մի տվեք, որ ուրիշների կարծիքի աղմուկը լռեցնի ձեր ներքին ձայնը: Եվ ամենակարևորը` ունեցեք քաջություն` ձեր սրտին և մտքին հետևելու համար: Հստակ որոշեք, թե ինչ եք ուզում դառնալ, մնացածն արդեն երկրորդական է:

Facebook Comments
Գնահատականը
( Пока оценок нет )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո