Մեկն ասաց Սոկրատեսին՝ գիտե՞ս ինչ ասաց ընկերդ քո մասին․․․


Մեկն ասաց Սոկրատեսին.

— Գիտե՞ս ինչ ասաց ընկերդ քո մասին:
— Սպասի՛ր,- ընդհատեց նրան Սոկրատեսը,- նախ մաղիր երեք մաղով այն, ինչ որոշել ես ասել:

— Երեք մաղո՞վ:

— Մինչև ինչ-որ բան ասելը՝ պետք է երեք անգամ մաղել: Նախ և առաջ ճշմարտության մաղով: Դու վստա՞հ ես, որ ասելիքդ ճշմարիտ է:

— Ոչ, ես միայն լսել եմ այն:

— Ուրեմն չգիտես՝ ճշմարտություն է, թե ոչ: Այդ դեպքում մաղենք բարության մաղով: Իմ ընկերոջ մասին ինչ-որ լավ բան ես ասելո՞ւ:

— Ո՛չ, հակառակը:

— Ուրեմն, — շարունակեց Սոկրատեսը, — դու որոշել ես վատ բան ասել ընկերոջս մասին, բայց անգամ վստահ չես, որ դա ճշմարտություն է: Արի մաղենք երրորդ՝օգտակարության, մաղով:

Մի՞թե այդքան կարևոր է, որ ես լսեմ այն, ինչ ուզում ես ասել:

— Ոչ, դրա անհրաժեշտությունը չկա:

— Այսինքն, — եզրափակեց Սոկրատեսը, — ասելիքդ ո՛չ ճշմարտություն է, ո՛չ բարի է, ո՛չ էլ օգտակար: Այդ դեպքում՝ ինչո՞ւ ասել:

  Աշոտ Ասատրյանի ֆեյսբուքյան էջից

Facebook Comments
Գնահատականը
( 15 оценок, среднее 4.53 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո
error: Content is protected !!