Մտքեր ընտանիքի մասին որոնք կստիպեն ձեզ եւս մեկ անգամ արժեւորել ձեր ունեցած ամենաթանկ բանը

1. Ընտանիքը հասարակության բյուրեղն է: Հյուգո

2. Կինն ընտանիքի փրկությունը կամ կործնումն է: Ամիել

3. Գեղեցկուհու ամուսինը գտնվում է մշտական տագնապի մեջ: Իխարա Սայկակու

4. Ընտանիքը բնության հրաշալիքներից մեկն է: Սանտայանա

5. Կինը, որը ծիծաղում է իր ամուսնու վրա, այլևս նրան չի սիրում: Բալզակ

6. Ծառայել բոլոր կանանց, սիրել միայն մեկին: Բալզակ

7. Ընտանիքը մշտապես կլինի հասարակության հիմքը: Բալզակ

8. Ինչպիսին ամուսինն է, այնպիսին էլ կինն է: Թենիսոն

9. Ով վագր է իր տանը, նա սովորաբար դրսում ոչխար է լինում: Հիպել

10. Լավ ընտանիքն այն է, ուր ամուսինն ու կինը ցերեկը մոռանում են, որ սիրեկաններ են, իսկ գիշերը՝ որ ամուսիններ են: Ռոստան

11. Ջահել կնոջ կողքին լավ է նետ խրվի, քան ծեր ամուսին պառկի: Սաադի

12. Սեփական ընտանիքի խաղաղ ու երջանիկ կյանքն ապահովելը հաճախ նույնքան դժվար է լինում, որքան մի ողջ նահանգ կառավարելը: Տակիտոս

13. Տունը չի կարող ընտանեկան օջախ համարվել, քանի դեռ նրանում սնունդ ու կրակ չկա ինչպես մարմնի, այնպես էլ հոգու հմար: Մարգարետ Ֆուլեր

14. Երջանիկ ընտանիքը ոչ այլինչ է, քան վաղաժամ դրախտ: Բեռնարդ Շոու

15. Ում լավ փեսա է բաժին ընկել, նա որդի է ձեռք բերել, իսկ ում վատ փեսա է բաժին ընկել, նա կորցրել է աղջկան: Դեմոկրիտ

16. Բոլոր երջանիկ ընտանիքները նման են, մինչդեռ յուրքանչյուր դժբախտ ընտանիք դժբախտ է յուրովի: Լև Տոլստոյ

17. Ընտանիքը աշխարհի ամենալավ բանն է: Արքայադուստր Դիաննա

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո