Նյու-Յորքում բացվել է խանութ, որտեղ վաճառում են տղամարդ. Ինչ խոսք, իրականում արտասովոր էքսպերիմենտ է

Ինչի ասես կգնան կանայք ամուսնանալու համար

Ցանկանում եք դասավորել անձնական կյանքը, սակայն ժամանակ չկա:, ցանկություն կա, ընտրության հնարավորությո՞ւն չկա: Սխալվում եք: Ընտրություն կա: Եվ բավականին ոչ վատ: Մենք նույնսիկ տեղը գիտենք, թե որտեղից դուք կկարողանաք ընտրել ձեզ համար կյանքի ուղեկից:

Գնացեք Նյու-Յորք: Այնտեղ խանութներից մեկում վաճառվում են տղամարդիկ՝ ցանկացած ճաշակի: Հաստատությունը, որտեղ վաճառվում է այդպիսի էքսկլյուզիվ «ապրանք», հինգհարկանի է: Եվ դա պատահական չէ: Որքան ավելի եք բարձրանում, այնքան ավելի շատ գումար է հարկավոր վճարել:
Խանութն ունի կանոններ՝ գնված «ապրանքը» չի փոխանակվում և հետ չի վերադարձվում:

Մտնելիս դուք պետք է կողմնորոշվեք՝ որ հարկ բարձրանալ: Եթե արդեն բարձրացել եք, ներքև իջնել չեք կարող: Այս խանութ կարող եք մտնել կյանքում ընդամենը մեկ անգամ:

Խանութ մտնելիս դուք կհանդիպեք ցուցանակ, որտեղ գրված է.« Այստեղ վաճառվում են տղամարդիկ, որոնք լավ են վաստակում և իրենք էլ լավն են»:

Երկրորդ հարկում գրված է. «Այստեղ վաճառվում են տղամարդիկ, որոնք լավ են վաստակում, իրենք էլ լավն են և սիրում են երեխաներ»:

Եթե դուք բարձրանաք երրորդ հարկ, ապա կկարդաք. «Այստեղ վաճառվում են տղամարդիկ, որոնք լավ են վաստակում,իրենք էլ լավն են, սիրում են երեխաներ և օգնում են տնտեսական գործերում»:
Չորրորդ հարկում գրված է. «Այստեղ վաճառվում են տղամարդիկ, որոնք լավ են վաստակում, իրենք էլ լավն են, սիրում են երեխաներ և միաժամանակ ռոմանտիկ են»:

Եթե դա էլ ձեզ չի բավարարի, ապա դուք կարող եք բարձրանալ հինգերորդ հարկ և այնտեղ ձեզ կսպասվի անակնկալ: Այն մոտավորապես այսպիսին կլինի.

«Հայցում ենք ձեր ներողամտությունը, սակայն այս հարկում տղամարդիկ չեն վաճառվում: Այս հարկը ստեղծված է ապացուցելու համար, որ կանայք մշտապես ավելին են ցանկանում:  Դուք 1.965.784 հաճախորդն եք, որը խանութից դուրս է եկել դատարկաձեռն»:

Դուք արդեն հասկացաք չէ՞, որ սա խաղ էր, և որ ոչ ոք ոչ ոքի չի պատրաստվում վաճառել (թեպետ վատ միտք չէ))):

Facebook Comments
Գնահատականը
( 2 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո