Որբերին քաջալերելու համար բանաստեղծը նրանց հետ պայման էր կապել. ով լավ սովորի դասերը նրան այ սա

Էջմիածնում, Ալեքսանդրապոլում, Երեւանում, Բաքվում, Դիլիջանում, Թբիլիսիում բացվել էին մանկատներ, եւ դրանք բոլորը հաշվետու էին Թումանյանին, դրանց բոլորի հետ կապ էր պահպանում նա:


Որբերի առօրյան թեթեւացնելու եւ տխրությունը մի փոքր փարատելու համար Հովհաննես Թումանյանը հազար ու մի հնարք էր մտածում: Այդպես՝ երեխաներին քաջալերելու համար, բանաստեղծը նրանց հետ պայման էր կապել. ով լավ սովորի դասերը, նրան Թումանյանը կտանի իր տուն ծանոթացնելու Անդրանիկի հետ: Եվ այս պայմանն իրոք գործում էր: Երեխաները մոռացած իրենց վշտերն՝ ինքնամոռաց տրվում էին ուսմանը՝ Անդրանիկին գեթ մեկ անգամ տեսնելու համար:

Այդ երեխաների մեջ էր նաեւ Արգենտինայի ամենահայտնի բանաստեղծուհու, լատինական Ամերիկայի ամենահայտնի հայուհու Ալիսա Կիրակոսյանի հայրը, որը ոգեւորված մեկ շաբաթ քրտնաջան սովորեց եւ հասավ երազանքին` ծանոթացավ Անդրանիկի հետ:

Հովհաննես Այվազյան, «Զորավար Անդրանիկ եւ Հովհաննես Թումանյան», Երեւան, 2004 թ.

 «Անդրանիկ Օզանյան» ֆեյսբուքյան էջից

Facebook Comments
Rating
( 2 assessment, average 5 from 5 )
Like this post? Please share to your friends: