Վատ է… շատ վատ․ Մեր կյանքի հաշվին «լավ տղա» մի խաղացեք․ Արմեն Դանիելյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Վատ է… շատ վատ․ Մեր կյանքի հաշվին «լավ տղա» մի խաղացեք․ Արմեն Դանիելյանը՝ Գևորգ Պետրոսյանին

Արմեն Դանիելյանը ֆեյսբուքյան իր էջում, անդրադառնալով ԲՀԿ պատգամավոր Գևորգ Պետրոսյանի քաղաքական գործչին ոչ հարիր պահվածքին, գրել է․

Ու շատ վատ է… շատ վատ…

երբ քաղաքական գործիչը դառնում է հրապարակային «քֆուրչի»…

երբ գործ անելու փոխարեն քաղաքական գործիչը զբաղվում է հրապարակային «մուտիլովչիկությամբ»…
երբ քաղաքական բանավեճերը վերածվում են հրապարակային «ռազբորկաների»…

երբ քաղաքական օրակարգը հագեցվում է հակադարձ վիրավորանքներով և զրպարտանքներով…
երբ քաղաքական գործիչները ֆեյք էջերից ամենակեղտոտ և ստոր հայհոյանքներն են հասցեագրում միմյանց…

Եվ դուք քաղաքականությամբ զբաղվող պարոններ փորձում եք բարեփոխել մեր կյանքը՞… դուք շատերդ քաղաքական գործիչ լինելուց այնքան հեռու եք… մեր կյանքի հաշվին «լավ տղա» մի խաղացեք… մի կործանեք մեզ… մի տրորեք մեզ և մի վիրավորեք մեզ…

Facebook Comments
Գնահատականը
( 7 оценок, среднее 3.29 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո