Փորի վրա խաչակնքվող Ծառուկյանը դարձել է մեմ

Ազգային արժեքների և դրանց պահպանման գործը բոլորինս է ․ մեծից փոքր կոչված ենք մերը պահելու և ժառանգելու մեր սերունդներին։ Բայց չգիտես ինչու է վերջին ժամանակներում թրենդ է դարձել խոսել ազգային արժեհամակարգից, բայց այդպես էլ
չգիտակցել դրա իրական արժեքը։

Ընդդիմադիր դաշտում ռոբերտասերժական ռեժիմի հայելու արտացոլանքը ՝ Ծառուկյան Գագիկը, Հայաստանի քարտեզը ձեռքն առել, մարզից մարզ է գնում և իրեն հասկանալի՝ մեզ անհասկանալի հայերենով, թող ներեն ինձ մեր լեզվաբանները նրա լեզուն հայերեն
անվանելու համար, խոսում է եկեղեցու կարևոր դերի մասին։ Եկեղեցու դերի մասին չեն խոսում, այլ ապրում են այդ կառույցի արժեքներով։

Անբարո վարքի տեր մարդը չի կարող խոսել մի առարկայի կարևորության մասին, եթե նույնիսկ սովորական, տարրական խաչակնքման ձև չգիտի։

Բայց զարմանալի չէ փորի վրա խաչ անող Ծառուկյան տեսնել․ մարդու զարգացվածությունը և գիտակցությունը այդ հատվածից այդպես էլ վեր չի բարձրացել։ Եթե նայում ես կենսագրությունը․ բռաբարությամբ սկսել է, պետական բյուջեն գռփել է, բայց այս ամենի ֆոնին խամաճիկ մնացել։

Ու շատ հետաքրքիր է Ծառուկյանի կողքին կանգնող, իրենց գիտության առաքյալ հռչակած ողորմելիները էս փաստի մասին ինչ կասեն։

 

Facebook Comments
Գնահատականը
( 3 оценки, среднее 5 из 5 )
ՉՄՈՌԱՆԱՔ ԿԻՍՎԵԼ ԸՆԿԵՐՆԵՐԻ ՀԵՏ
Հայ Ինֆո